Աննախադեպ առաջարկ Ինյեստային` Չինաստանից
Սպորտ
Կատալոնյան «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Անդրես Ինյեստան առաջարկ է ստացել չինական երկու ակումբից: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
Առաջարկներից մեկի համաձայն` չինական ակումբը Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստին պատրաստ է վճարել տարեկան 35 մլն եվրո աշխատավարձ: Ֆուտբոլիստը ևս մեկ առավելություն կունենա, եթե ընդունի առաջարկը. նա կարող է մասնակցել միայն տնային խաղերին:
Ավելի վաղ իսպանական ԶԼՄ-ները տեղեկացնում էին, որ Ինյեստան կերկարաձգի պայմանագիրը կատալոնացիների հետ երկու տարով՝ ևս մեկ տարի թիմում մնալու հնարավորությամբ:
Ֆուտբոլիստի պայմանագիրը «կապտանռնագույնների» հետ ավարտվում է 2018թ.-ի ամռանը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը