Մոուրինյուն այնպես է մանիպուլյացիայի ենթարկում, որ դաշտում 200% ջանք ես ներդնում. Իբրահիմովիչ
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է այն մասին, թե ինչու է տեղափոխվել Անգլիա` հրաժարվելով Չինաստանում խաղալու առաջարկից:
Խաղաղամակարդակս բարձրացնելու համար ես պետք է գայի Անգլիա և ապացուցեի բոլորին, որ կարող եմ հաջողության հասնել: Եթե հաջողություն գրանցեմ, կնշանակի, որ հիանալի կատարեցի աշխատանքս:
Բացի դրանից, ես ճանաչում էի Մոուրինյուին: Գիտեի, թե ինչ է նա ցանկանում: Եթե ինչ որ բան նրան դուր չի գալիս, նա դա երեսիդ ասում է: Նա այնպես է մանիպուլյացիայի ենթարկում քեզ, որ երբ դու դաշտում ես, ապա ջանքերդ գործադրում ես 200 տոկոսով: Դա այն է, ինչ ինձ պետք է իմ տարիքում: Ես կարող էի տեղափոխվել Չինաստան, բայց ինձ նոր մարտահրավեր էր պետք, որը կմոտիվացներ ինձ»,- շվեդ հարձակվողի խոսքը մեջբերում է Football Italia-ն:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը