Հրդեհ տան տանիքում (լրացված)
Հասարակություն
Մարտի 18-ին, ժամը 16:17-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Կոնդ թաղամասի թիվ 144 տան տանիքում:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:49-ին, մարվել՝ 17:04-ին:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոնդի փողոցի թիվ 213 տանը կից ավտոտնակի տանիքում այնուհետև տարածվել դեպի տան տանիք:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:49-ին, մարվել՝ 17:04-ին:
Այրվել են թիվ 213 տան (սեփականատեր՝ Վ. Չ.) տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 5 քմ և տանը կից երկաթյա ավտոտնակի (սեփականատեր՝ Ս. Չ.) տանիքի վրա ամրացված փայտյա կառուցատարրերը՝ մոտ 10 քմ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում