«Ռեալ»-ն ուժեղ էր «Ատլետիկ»-ից (տեսանյութ)
Սպորտ
Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում Բիլբաոյի «Ատլետիկ»-ը հյուրընկալեց Մադրիդի «Ռեալ»-ին:
Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով` 2:1 հաշվով:
Մեկնարկից 25 րոպե անց Կրիշտիանու Ռոնալդուի փոխանցումը արդյունավետ եզրափակեց Քարիմ Բենզեման:
Երկրորդ խաղակեսում` 65-րդ րոպեին Արից Ադուրիսը հավասարեցրեց հաշիվը, իսկ երեք րոպե անց` Ռոնալդուն գոլային փոխանցում կատարեց Կազեմիրոյին:
Այս հաղթանակից հետո մադրիդյան թիմը 65 միավորով ամրապնդում է իր դիրքերը Լա լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը