Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» «Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ» Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները 

Բաքու գործուղման իրական նպատակը...

Վերլուծական

Ռուսաստանցի հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը սոցցանցում գրել է, որ չի պատրաստվում ներողություն խնդրել Արցախի հարցում իր դիրքորոշման եւ նախկինում Արցախ այցելած լինելու համար: Սոլովյովն այդ մասին գրել է Բաքու այցելելուց հետո, որտեղ նա հանդիպել է նաեւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ: Ըստ տարածված տեղեկության, Ալիեւը նրան ներկայացրել է Արցախի խնդրում Բաքվի դիրքորոշումը:

Ուշագրավ մի իրավիճակ է ուրվագծվում. աշխարհին սև ցուցակով սպառնացող Բաքուն ոչ միայն չի չի ձերբակալում Արցախ բազմաթիվ անգամ այցելած ռուս լրագրողին, այլ ընդունում է նախագահի մակարդակով, և նույնիսկ նրա միջոցով հստակեցնում իր դիրքորոշումները՝ մի շարք առանցքային հարցերում:

Առաջին հայացքից՝ Բաքվի հրաժարումը սեփական սկզբունքներից՝ թվում է կասկածելի, չէ՞ որ Ադրբեջանը բազմիցս էր հայտարարել, որ իր համար միևնույնն է թե ով է լինելու այդ «զոհը», ցանկացած անձի, ով կայցելի Արցախ՝ կարգելվի մուտքը՝ Ադրբեջան: Փաստորեն, ռուս լրագրողի համար Ալիևը բացառություն է անում: Հարց՝ ինչո՞ւ: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Վլադիմիր Սոլովյովը չի դասվում շարքային լրագրողների դասին, վերջինիս ռուսական մեդիա դաշտում շատ ավելի մեծ դեր է հատկացվում, ինչպես և Դմիտրի Կիսիլյովը, Սոլովյովը հանդիսանում է ռուսական պրոպոգանդայի դեմքը և խոսափողը:

Սոլովյովն իրեն դիրքավորել է իբրև հայ ժողովրդի բարեկամ, բազմիցս եղել է Արցախում, հանդես եկել հայամետ հայտարարություններով: Վերջերս ռուս լրագրողը Հայաստանում էր, և ՌԴ-ում Հայաստանի դեսպանի համար ճակատագրական դեր խաղացած իր ասուլիսում մի շարք ակնարկներ էր արել՝ կապված ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության նախադրյալների մասին, որոնք, կարծես թե, լուրջ ուշադրության չարժանացան:

Սոլովյովը Հայաստանի հանրությանը փորձում էր ներկայացնել, թե լավ է, որ Ռուսաստանն է սպառազինություն վաճառում Ադրբեջանին, որովհետեւ այդպես նաեւ կառավարում է Բաքվին: Այսօր արդեն, Բաքու կատարած այցելության ֆոնին՝ այդ ակնարկները նոր երանգ և իմաստավորում են ստանում:

Փաստորեն, դեռևս Երևանում, ռուսական քարոզչական մեքենան, ի դեմս իր դրոշակակիր Սոլովյովի՝ փորձ էր կատարում արդարացնել ռուս-ադրբեջանական համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում, դրանում նաև մեր երկրի համար դրական երանգներ «պեղելով»: Այդ դրական երանգների ողջ դառնությունը մենք զգացինք Ապրիլյան պատերազմի օրերին: Հետևաբար, դժվար է Սոլովյովի նմանօրինակ փորձը հաջողված համարել:

Սակայն, ըստ Կրեմլի, հայ հանրությունը քիչ թե շատ՝ հոգեբանորեն պատրաստ է դրան, և արդեն իսկ ժամանակն էր այցելել Բաքու և առավել առարկայական քննարկել այդ հնարավոր համագործակցության խորացման նախադրյալները: Կասկածից վեր է, որ նման համագործակցությունը բխում է Բաքվի շահերից: Եվ արդյո՞ք Ալիևը աչք չէր փակի Արցախ՝ Սոլովյովի բազմաթիվ այցելությունների վրա, և նույնիսկ այն փաստի, որ այդ գործողությունների համար վերջինս չի պատրաստվում ներողություն խնդրել: Ներողության դեպքում՝ Սոլովյովը կդադարի հայ հանրության մտքի և գիտակցության վրա ազդող գործիք լինել, ինչը Կրեմլը որևէ կերպ թույլ տալ չի կարող:

Սոլովյովի առաքելությունն Ադրբեջան՝ բխում էր ռուս-ադրբեջանական տանդեմի ամրապնդման ՝ Մոսկվայի և Բաքվի համատեղ ցանկությունից: Այս պարագայում՝ փոքր ինչ չափազանցված է մեր հանրության արձագանքը Սոլովյովի «հայամետ» դիրքորոշմանը: Սոլովյովը Բաքու էր մեկնել մեկ նպատակով՝ լեգիտիմացնել ռուս-ադրբեջանական ռազմա-տեխնիկական գործարքի հեռանկարները: Այդ սուրբ առաքելության մոտ՝ Արցախի հանդեպ նրա դիրքորոշումն Ալիևի համար որևէ նշանակություն չունի:

 

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության
Ամենադիտված