«Ուրալ» չեմ եկել օրեր հաշվելու և գումար ստանալու. Մանուչարյան
Սպորտ
«Ուրալ»-ի հարձակվող Էդգար Մանուչարյանը խոսել է այն մասին, թե ինչու էր նախորդ մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվել Թաիլանդի առաջնություն:
«Ցանկանում էի ինձ համար ինչ-որ նոր բան բացել, խաղալ նոր երկրում: Բայց երբեք չգիտես, թե ինչ կլինի վաղը: Ստացվեց այնպես, որ հետ վերադարձա: Շնորհակալ եմ Գրիգորի Իվանովին՝ ինձ ընդառաջելու համար: Իհարկե, այստեղ չեմ եկել օրեր հաշվելու և գումար ստանալու: Բոլորը գիտեն, որ կարող եմ օգնել թիմին»:
Մանուչարյանը նաև նշել է, որ Թաիլանդ տեղափոխվելուց հետո թիմակիցները հարցրել են, թե ինչու է նա միացել թիմին.
«Նրանց բացատրեցի, որ ամեն ինչ ինձանից չէր կախված: Որոշ գործակալներ ստել են: Սպասում էի առաջարկի, բայց ժամանակ քիչ էր մնում, տրանսֆերային պատուհանը փակվում էր: Վերջին պահին առաջարկ ստացա Թաիլանդից: Չնայած՝ ինքս էլ հասկանում էի, որ ավելին կարող եմ», -Մանուչարյանի խոսքը մեջբերում է znak.com-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը