Հրդեհ Դիլիջան քաղաքում
Հասարակություն
Ապրիլի 11-ին, ժամը 15.38-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձե փողոցում՝ քաղաքապետարանի մոտակայքում, այրվում է երկհարկանի տան տանիք:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:06-ին, մարվել՝ 17:50-ին:
Այրվել է թիվ 30Ա հասցեում գտնվող Ս. Հ.-ի տան տանիքն՝ ամբողջությամբ (մոտ 120 քմ) և թիվ 30 հասցեում գտնվող Լ. Ս.-ի տան տանիքն՝ ամբողջությամբ (մոտ 120 քմ), միջանցքի առաստաղը (մոտ 15 քմ) և ջերմային ազդեցությունից ջարդվել են 4 պատուհանի ապակիներ (մոտ 10 քմ):


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը