47,5 մլն դրամի վեճ, COP17-ում արցախցիների մերժումն ու Դադիվանքի խաչքարերի շուրջ աղմուկը ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան կալանքի տակ է ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանին կիբեռհանցագործությունների դեմ պայքարում՝ ամրապնդելով իրավապահների կարողությունները Բնապահպանական խախտումների համար Գեղարքունիքում և Լոռիում 2.78 մլն դրամի տուգանքներ են նշանակվել, գործունեություններ՝ կասեցվել Ամպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթին Սեդրակ Քոչարյանի կինը՝ ամուսնու կալանավորման և ընտանիքի նկատմամբ հետապնդումների մասին Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնմանը նվիրված գագաթնաժողովին Տարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» միջազգային շախմատի մրցաշարի հաղթող 10-ամսական աղջնակ է մահացել. Թրամփը Զելենսկուն հորդորում է զիջումների գնալ Դոնբասում Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվեն Փարպիում տղամարդուն հրազենային վնասվածք պատճառած 34-ամյա անձը ձերբակալվել է 

«Փաստ». Շիրխանյանի ձերբակալության երկու վարկած կա

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Խոչընդոտեցին Հայ սպաների միության ստեղծմա՞նը, թե կտրեցին Վատիկան–Մոսկվա «խողովակը»

Գրեթե երկու տարի է անցել Նորքի «զինված հանցախմբին» վնասազերծելուց: Հիշեցնենք' 2015–ի նոյեմբերի 25–ին ԱԱԾ–ն վնասազերծվել էր հանցախումբ, որը, ըստ ԱԱԾ–ի հաղորդագրության, պլանավորել էր Հայաստանի տարածքում իրականացնել մի շարք ծանր հանցագործություններ, այդ թվում' մահափորձ նախագահի դեմ: Մեկ ամիս անց նույն գործով ձերբակալվեց ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը:
Երկու տարի հետո էլ այդ գործի մասին գիտենք այնքան, որքան խմբի ձերբակալության օրը: Դրա հետևանքով շատերը, մեղմ ասած, այնքան էլ չեն հավատում պաշտոնական վարկածին: Ինչևէ, այսօր փորձելու ենք երկու նոր վարկած առաջադրել կոնկրետ Շիրխանյանի ձերբակալության մասով: Ստորև ներկայացնում ենք «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՀՀ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Աշոտ Մանուչարյանի տեսակետը:

Մինչև ձերբակալությունը Վահան Շիրխանյանն զբաղված է եղել մի շատ կարևոր գործով, որի մասին տեղյակ է եղել նաև նախագահ Սերժ Սարգսյանը: Շիրխանյանը պատրաստվում էր ստեղծել Հայ սպաների միություն: Ամբողջ աշխարհի հայ սպաները պետք է միանային և ստեղծեին ամբողջական ռազմական հայկական համակարգ: Աշխարհում ընդունված հասկացություն կա' ռազմական մասնավոր կոմպանիա: Օրինակ, ամերիկացիները Իրաքում իրենց ռազմական գործողությունների 50–60%–ն իրականացրել են նման կոմպանիաների միջոցով: Նույնը' Աֆղանստանում: Ու Շիրխանյանի կազմակերպած միությունը պետք է լիներ նման մի կոմպանիա, բայց որը պետք է ունենար իր առանձնահատկությունները' ելնելով մեր, զուտ հայկական սպեցիֆիկայից:

Ըստ Ա. Մանուչարյանի, այդ կառույցի նպատակն ու գործառույթը լինելու էր հայության ռազմական հնարավորությունը մեկտեղելը, ինչի արդյունքում մեր ռազմական ամբողջ համակարգի արդյունավետությունը կտրուկ բարձրանալու էր: Ընդ որում, այդ միությունը գործելու էր պետության հետ համաձայնեցված: Շիրխանյանին «կցված» է եղել նախագահ Ս. Սարգսյանի ազգականը, ով ՊՆ–ի բարձրաստիճան պաշտոնյա է: Դա արվել էր նպատակով, որպեսզի նախագահը լիարժեք տիրապետի կառույցի գործողությունների նպատակներին ու ծրագրերին և չունենա կասկածներ կամ մտավախություն առ այն, թե այդ կառույցը մի օր կարող է շուռ գալ իր դեմ: Նախնական համաձայնությամբ, սակայն, հարկ եղած դեպքում կառույցը գործելու էր նաև որպես առանձին, անկախ միավոր' իր քայլերի պատասխանատվությունը պետության վրա չդնելու նպատակով (դա ևս համաձայնեցվելու էր պետության հետ):
Ծրագիրը պատրաստ էր' Շիրխանյանի ձերբակալությունից 3 օր հետո տեղի էր ունենալու դրա շնորհանդեսը: Իսկ երկու ամիս հետո Հայ սպաների միությունն սկսելու էր գործել:

Աշոտ Մանուչարյանը կապ է տեսնում Հայ սպաների միության ստեղծման և Շիրխանյանի ձերբակալության միջև: «Ես կասկածում եմ, որ Սերժ Սարգսյանին ստիպել են «հեռացնել» Շիրխանյանին, որպեսզի այդ կառույցի ստեղծումը տապալվի»,– կարծում է Ա. Մանուչարյանը: Իսկ «ստիպելը» եղել է նաև սխալ տեղեկատվություն տրամադրելով: «Մեր հատուկ ստորաբաժանումներում, ծառայություններում ներմուծված են հատուկ մարդիկ, ովքեր իրականացրել են այդ ստոր բանը: Եվ իմ զարմանքն է, որ այսքան տարիներ ղեկավար պաշտոններ զբաղեցրած լինելով' Ս. Սարգսյանը չի հասկանում մի տարրական բան' իրավապահ մարմիններում անվտանգության խնդիրների լուծում չկա: Առկա ձայնագրություններով առաջնորդվելն անհեթեթ է: Այսօր մոտեցիր ցանկացածի ու ասա, որ ուզում ես նախագահի նկատմամբ նման բան անել: Կասի' ապրես, կարգին տղա ես: Ուրեմն պետք է վիճակը փոխել, ոչ թե ոստիկաններին ուղարկել, որ բոլորին ձերբակալի: 4–ին բռնել ես, 44–ն էլ դրսում է: Հետո՞: Ո՞րին ես բռնելու»:
Բացի այս վարկածը, Աշոտ Մանուչարյանն առաջ է քաշում Շիրխանյանի ձերբակալության մեկ այլ տարբերակ ևս, որը, նրա խոսքով, այնքան էլ հավանական չէ, բայց և բացառել չի կարելի:

Շիրխանյանը վիթխարի ծառայություն է մատուցել Վատիկանին և Ռուսաստանին: Կատարել ոչ պաշտոնական «խողովակի» դեր: Վատիկանը վստահելի, բայց ոչ պաշտոնական խողովակներ է փնտրել Մոսկվայի հետ ինչ–ինչ հարցերում համաձայնության հասնելու նպատակով: «Դժվարանում եմ ասել, թե կոնկրետ ինչ հարցեր են եղել: Բայց կարծում եմ' կապված են եղել աշխարհի ներկա վիճակի, գուցե նաև Սիրիայում քրիստոնյաների ոչնչացման հետ: Այդ հարցերը լիազորված է եղել շոշափել Հայ կաթոլիկ եկեղեցու կաթողիկոս–պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ–ն: Շիրխանյանը Ջավախքից է, ֆրանկների' հայ կաթոլիկների գյուղից: Իսկ Շիրխանյանի ազգականը Հայ կաթոլիկ պատրիարքի մտերիմն է: Եվ լինում է զանգ, թե' կարո՞ղ ես գալ Մոսկվա. Ցեղասպանության 100–ամյակի հետ կապված Մոսկվայի կաթոլիկ տաճարում պետք է մատուցվի պատարագ: Ներկա լինելու է ամբողջ բոմոնդը, մարդկանց հետ էլ կհանդիպես: Շիրխանյանը գնում է: Եվ խնդիր է ներկայացվում' կա նման անհրաժեշտություն, մեզ պետք է այսպիսի–այսպիսի որակներով մարդ, բայց կոնտակտը պետք է լինի ոչ ֆորմալ: Եվ Շիրխանյանը օգնում է այդ հարցի կարգավորմանը: Գուցե փորձեցին «խողովակը» կոտրել, թեև Շիրխանյանն իր դերն արդեն կատարել էր: Բայց սա նրա ձերբակալության քիչ հավանական տարբերակն է»,– տեսակետ է հայտնում Աշոտ Մանուչարյանը»:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
47,5 մլն դրամի վեճ, COP17-ում արցախցիների մերժումն ու Դադիվանքի խաչքարերի շուրջ աղմուկըԻրանի ԱԳՆ․ Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունիցՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան կալանքի տակ էՌուբիո. Կիևին հրթիռներ որսացող համակարգեր տրամադրելու միտումնավոր մերժում չի եղելԱՄՆ-ն աջակցում է Հայաստանին կիբեռհանցագործությունների դեմ պայքարում՝ ամրապնդելով իրավապահների կարողություններըԲնապահպանական խախտումների համար Գեղարքունիքում և Լոռիում 2.78 մլն դրամի տուգանքներ են նշանակվել, գործունեություններ՝ կասեցվելԱմպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթինՄԱԿ. 2025 թվականին ավելի քան 100,000 միգրանտ կփորձի ծովով հասնել ԵվրոպաՍեդրակ Քոչարյանի կինը՝ ամուսնու կալանավորման և ընտանիքի նկատմամբ հետապնդումների մասինՓաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնմանը նվիրված գագաթնաժողովինGuardian. Ռազմավարական սխալները Մակրոնին հասցրել են քաղաքական մեկուսացմանՏարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 20-ի դրությամբՌուբիո. Թրամփը հիասթափված է Ուկրաինայի հարցով բանակցություններում առաջընթացի բացակայությունիցԷմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» միջազգային շախմատի մրցաշարի հաղթողՖրանսիայի Բորդո քաղաքում անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել10-ամսական աղջնակ է մահացել. Թրամփը Զելենսկուն հորդորում է զիջումների գնալ ԴոնբասումReuters-ը բացահայտել է Հեգսեթի և Նեթանյահուի միջև գաղտնի բանակցություններըԱՄՆ-ն հետաքննում է Ուկրաինայի կապերը մեքսիկական նարկոկարտելների հետԵնոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվենՓարպիում տղամարդուն հրազենային վնասվածք պատճառած 34-ամյա անձը ձերբակալվել էԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուցԿալասը գնահատել է Սև ծովի արտահանման կասեցման հետևանքով Ուկրաինային հասցված վնասըԱրագածոտնում տան գողության փորձի ժամանակ կրակոցներ են արձակվել․ վիրավորը մահացել է հիվանդանոցումԱմերիկացի ներդրողը մտադիր է Թեղուտի պղնձի խտանյութն արտահանել ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ BloombergNYT. ԱՄՆ-ն մտադիր է համոզել Զելենսկուն համաձայնել զիջումների Դոնբասի հարցումՍուրենյանց․ Փաշինյանը ժողովրդավարության պաշտպանության քողի տակ փորձում է սահմանափակել քաղաքական մրցակցությունըՀայ ըմբիշները Վրաստանում անցկացված միջազգային մրցաշարից վերադարձել են 9 մեդալովBloomberg. Մերցը պարբերաբար փորձում է համոզել Թրամփին շարունակել աջակցել ԿիևինՎեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործումԿանանց զուգարանում գաղտնի նկարահանումներ իրականացրած «Գուստավի» նախկին մենեջերի նկատմամբ հետախուզում է հայտարարվելEFE. Ոստիկանությունը ցրել է Լիսաբոնում բնակարանային ճգնաժամի դեմ բողոքի ճամբարըՌուսաստանը և ԵԱՏՄ երեք երկրներ քննարկում են Հայաստանի դեմ ԵԱՏՄ պայմանագրի կասեցման հետևանքները․ զեկույցՈւիթքոֆը Նորվեգիա է ժամանել Ուկրաինայի հարցով բանակցությունների համարԴատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդություններըԻնչպե՞ս եք պատկերացնում Կենտրոնական բանկի դերը և վերաբերվում մեգակարգավորիչի գործառույթին. Թունյան40 վայրկյան հարցազրույցից հետո որոշում կայացրեցին սեփականազրկել մարդուն. ԱբրահամյանԱրմավիրի մարզպետը դատի է տալու Դանիել Իոաննիսյանին՝ զրպարտության մեղադրանքով«Firebird AI»-ն «ԷՍԱ»-ին ավելի քան 244 մլն դրամ է վճարել սպառած էլեկտրաէներգիայի դիմացԿոռուպցիոն ռիսկեր չե՞ք տեսնում COP17-ի շրջանակում տրամադրված 8 միլիոն դոլարի հետ կապված․ ՖարմանյանՀայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում«Քաղաքական դրդապատճառներով ակտիվների խլում է տեղի ունենում»․ Աբրահամյան«Ճանապարհային դեպարտամենտի» երկու աշխատակից պարգևատրվել է «Աշխատանքի վաստակի համար» մեդալով ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար. 60-ից ավելի բիզնես են փակել, աբսուրդ է. Հայկ ՖարմանյանՓաշինյանը կոչ է անում անձամբ դիմել իրեն. Թուրքիան ճնշումների թիրախում է, բայց չի նահանջի․ ԷրդողանԲեռլինում ակտիվիստները իրենց սոսնձել են ասֆալտին Ռայնմետալի գործարանի մոտակայքումՈվ գալիս է Հայաստան, պետք է իմանա՝ այստեղ ապրում են 150 հազար արցախցիներ, ովքեր gեղաuպանnւթյnւնից մազшպnւրծ են եղել. բողոքի ակցիաՖրանսիայի խորհրդարանը հույս ունի անկարգությունների հետաքննությունն ավարտել մինչև տարեվերջՇատերն են ասում, որ Հեղափոխություն արեցինք, էլի դաշնակներն ու հանրապետականներն են իշխանության. ՓաշինյանԱրաղչին Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը համարել է պատմության մեջ ամենասերտըՉի՛ կարող լինել խաղաղություն, եթե դրա լուծումները չեն տրվում. Նարե Արամյան
Ամենադիտված