«Հրապարակ». Պայքար՝ Դատավորների միության նախագահի պաշտոնի համար
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ապրիլի 21-ին տեղի կունենա Դատավորների միության ընդհանուր ժողովը։ Նախ' կներկայացվի 2016-ի հաշվետվություն, ապա կկայանան նախագահի, փոխնախագահների, խորհրդի և վերահսկիչ հանձնաժողովի ընտրություններ։ Մեր տեղեկություններով՝ Դատավորների միության նախագահի պաշտոնում իր թեկնածությունն է առաջադրել նաև վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի նախկին նախագահ, թոշակի անցած Դավիթ Ավետիսյանը։ Նա այժմ ակտիվ աշխատում է այդ ուղղությամբ։ Հիշեցնենք, որ Դատավորների միության նախագահը 2003-ից մինչ օրս Արմավիրի մարգի դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանն է։ Դավիթ Ավետիսյանը եղել է փոխնախագահ, անդամներն էլ բոլոր գործող դատավորներն են։ Դատավորների միությունը, թեև հասարակական կազմակերպություն Է, սակայն ակտիվ գործունեություն է ծավալում, օրինակ՝ այստեղ են որոշում լավագույն դատավորներին, յուրայիններին ուղարկում արտասահման՝ վերապատրաստումների և այլն»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը