«Ժողովուրդ». Ո՞վ է «թիրախավորել» զինհոսպիտալի պետին
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Երեւանի Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն ազատվել է իր պաշտոնից: Իսկ պատճառը, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություններն են եղել: Բանն այն է, որ Արամ Ասատուրյանից պահանջվել է ՀՀԿ-ական թեկնածու Հարություն Կարապողոսյանի՝ Սնխչի Հարութի համար կոնկրետ թվով ձայն ապահովել, ինչը հոսպիտալի պետին չի հաջողվել եւ պաշտոնանկության պատճառ է դարձել:
Ընդ որում, հոսպիտալի պետին պաշտոնանկ անելու հարցում ակտիվ դերակատություն ունի թեկնածուի որդին՝ Կարո Կարապողոսյանը, որը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի թիկնազորի պետն է: Վերջինս որոշել է հոր պարտության համար վրեժ լուծել ու վայելելով Վիգեն Սարգսյանի անվերապահ աջակցությունը՝ հասել է ուզածին: Հավելենք, որ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեր հարցին ի պատասխան՝ ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց տեղեկությունները, այլ ասաց, որ նման պաշտոնյաների մասին մամուլին մեկնաբանություններ չեն տրվում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը