Հայ շախմատիստուհիները մեկնարկել են Եվրոպայի անհատական առաջնությունում
Սպորտ
Ապրիլի 11-ին Ռիգայում խաղացվեց շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության (144 մասնակից, 11 տուր) առաջին տուրը: Այստեղ Հայաստանը ներկայացնում են ազգային հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Գեւորգյանը:
Մեկնարկային տուրում Լիլիթ Գալոյանը հաղթանակ տարավ, Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղացին, իսկ Մարիա Գեւորգյանը պարտվեց: Այս մասին գրում է ՀԱՕկ-ի կայքը:
Մայրցամաքի առաջնության արդյունքներով՝ 14 լավագույն շախմատիստուհիները կանանց աշխարհի անհատական առաջնության ուղեգրեր կստանան:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը