Ահազանգով Գավառի դպրոց մեկնած քիմիկ-փրկարարները ռադիոակտիվ նյութ չեն հայտնաբերել
Արտակարգ Պատահար
Ապրիլի 12-ին, ժամը 08.05-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի դպրոցներից մեկի ֆիզիկայի լաբորատորիայում գտնվող տարայի վրա առկա է "Осторожно радиоактивность" գրությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մենել ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակների մոնիթորինգի բաժնի քիմիկ-հետախույզները:
Համապատասխան ստուգումների արդյունքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը