Մեր աշխատակիցներն իմ մարդիկ չեն, ընդամենը մասնագետներ են. ՍԱՊԾ պետն՝ իր շուրջ հասունացած սկանդալի մասին
Հասարակություն
ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ դիտարկմանը, թե ինքն աշխատանքից ազատում է որակյալ մասնագետներին՝ փոխարենը բերելով աշխատակիցների, որոնք ոլորտի հետ կապ չունեն:
«Ծառայության աշխատողները քաղծառայողներ են, որոնք բացառում են ոլորտում խնդիրների առկայությունը: Ես չգիտեմ՝ որտեղից է այդ տեղեկատվությունը, բայց պետք է ասեմ՝ նման բան չկա: իմ ղեկավարության ընթացքում այլ աշխատանքի են անցել 9 աշխատակիցներ: Եկել են նոր՝ ՏՏ ոլորտին տիրապետող մասնագետներ, քանի որ մեզ համար առաջնային է դառնում ՏՏ ոլորտի գիտելիքների կիրառումը: Մարզային անցակետերում աշխատանքի են անցել 10 նոր մասնագետներ: Հիմա ես չեմ հասկանում, եթե կա կոնկրետ մարդ, կոնկրետ դեպք՝ ասեք՝ պատասխանեմ»:
Ծառայության պետն աշխատանքի է ընդունում իր մարդկանց դիտարկմանը Իշխան Կարապետյանը պատասխանեց. «Ի՞նչ դեպք գիտեք, մեր աշխատակիցները իմ մարդիկ չեն, ընդամենը մասնագետներ են»:
Կարապետյանը նաև հավելեց, որ ծառայությունն ունի մշտապես որակյալ կադրերով համալրվելու անհրաժեշտություն և իրականացված կադրային փոփոխություններն իրականացվել են այս ոլորտներում:
Աղավնի Սուքիասյան

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ