Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» «Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ» Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները 

Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է...

Վերլուծական

Հունիսին իր աշխատանքները կսկսի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, այս մասին հայտարարել է Թուրքիայի կապի և տրանսպորտի նախարար Ահմեթ Արսլանը՝ հավելելով, որ Կարսից դեպի Բաքու՝ կգործի երկաթուղային մեկ գիծ, իսկ հետագայում երթուղին կշարունակվի մինչև Ղազախստան ու Թուրքմենստան՝ հասնելով մինչև Չինաստան:

Նախագծի իրականացման հիմնական նպատակն է՝ ապահովել Արեւելք-Արեւմուտք տրանսպորտային այլընտրանքային կապը, ինչպես նաեւ թուլացնել այս հարցում Ռուսաստանի դերակատարությունը: Սակայն ծրագիրն ավելի ուշադիր ուսումնասիրելիս՝ հասկանում ենք, որ թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը, եւ թե՛ Վրաստանը առանձին-առանձին իրենց շահերն են հետապնդում:

Թուրքիայի համար Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շահագործումն ունի աշխարհաքաղաքական նշանակություն: Այն առավել կընդգծի Թուրքիայի տարածաշրջանային դերը և կամրապնդի այդ երկրի՝ որպես էներգետիկ հանգույց դառնալու հիմքերը: Վրաստանի համար ավելի շոշափելի կդառնան տարածաշրջանում տարանցիկ, տրանզիտային երկիր լինելու առավելությունները: Ադրբեջանի համար երկաթգիծը կարեւոր է այն առումով, որ այն հավելյալ տրանսպորտային ուղի է դեպի Թուրքիա եւ Եվրոպա:

Հենց այս տարբեր հետաքրքրությունների տեսանկյունից էլ կողմերի միջեւ առաջանում է շահերի բախում, որտեղ Հայաստանը պետք է փնտրի եւ արտահայտի իր ասելիքը: Ծրագրի նպատակն է՝ նախ եւ առաջ ամրապնդել Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ տնտեսական կապերը, նպաստել առեւտրաշրջանառության եւ ուղեւորափոխադրումների ծավալի աճին, իսկ հետագայում ծառայել որպես հավելյալ հնարավորություն՝ Միջին Ասիայի եւ Կասպյան ավազանի պաշարները դեպի եվրոպական շուկաներ արտահանման համար: Պետք է տարբերակել նպատակը, միջոցը եւ հետեւանքը: Այժմ Հայաստանի ընտրությունն է՝ նախագիծը դիտարկել որպես մեկուսացում, թե հնարավորություն:

Անշուշտ, այս նախագծի կյանքի կոչվելը տարածաշրջանում նոր քաղաքական և տնտեսական իրադրություն է ստեղծում, ձևավորվում է նոր առանցք, որից Հայաստանը դուրս է մնում՝ խորացնելով շրջափակման հետևանքով կրած վնասները: Ի՞նչ են արել կամ ի՞նչ են անում Հայաստանի իշխանությունները՝ կանխելու համար իրերի նման զարգացումը: Գրեթե ոչինչ: Սահմանափակվել ենք բաժակաճառային մակարդակի հայտարարություններով, այդպես էլ չյուրացնելով հարևանների հետ ճկուն դիվանագիտություն վարելու գործիքակազմը: Սեփական շահը առաջ մղելու մասին կարելի է նույնիսկ չխոսել:

Տարածաշրջանում Հայաստանը տարիներ ի վեր զուտ դիտորդի կարգավիճակում է և կապել ստեղծված իրավիճակը միմիայն արցախյան հիմնահարցի լուծված չլինելու հետ՝ անմտություն է: Իշխանությունների բարի ցանկությունների շարքից էր նաև Լարսին այլընտրանք գտնելը: Վարչապետ Կարապետյանի այցը Վրաստան, ապա բառացիորեն երեկ՝ այդ երկրի ԱԳ նախարարի այցը մեր երկիր՝ ապացուցեցին՝ ի վիճակի չենք անգամ անցակետի խնդիր լուծել:

Մի անցակետի, որը կենսական նշանակություն ունի մեր պետության անվտանգության և կենսունակության համար: Այնինչ, մինչ մենք նման պրիմիտիվ հարցերի լուծմամբ ենք ծանրաբեռնում մեր քաղաքական «միտքը», մեր շուրջ ծավալվում են անկասելի և վտանգավոր գործընթացներ, որոնց մենք արձագանքում ենք լավագույն դեպքում՝ ուշացած և ոչ ադեկվատ:

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին փորձում են դարձնել ՀՀ եւ ԼՂՀ շրջափակման խորհրդանիշը: Իհարկե, առանց այս երկաթուղու էլ ադրբեջանա-վրացա-թուրքական կապը միշտ փորձում է շրջանցել Հայաստանը՝ տարածաշրջանային տնտեսական ծրագրերում: Բայց վերոնշյալ նախագծից բացի՝ ապագայում սպասվում է Կարս-Իգդիր-Նախիջեւան եւ Աստարա-Ռեշտ-Ղազվին (Լենքորանի մոտակայքից մինչեւ Թեհրանի մատույցներ) գծերի կառուցումը, որոնցով այսպես կոչված «երկաթե օղակի» մտահղացումը իրական կարող է դառնալ:


Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության
Ամենադիտված