Մխիթարյանն իր աջակցությունն է հայտնել «Բորուսիա»-ին
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր աջակցությունն է հայտնել նախկին թիմին` Դորտմունդի «Բորուսիա»-ին, որի ավտոբուսի մոտ երեկ պայթյուն էր տեղի ունեցել:
«Ցնցված էի Դորտմունդում տեղի ունեցած պայթյունից: Քաղաք, որն առանձնահատուկ տեղ ունի իմ սրտում: Ցանկանում եմ աջակցությունս հայտնել «Բորուսիա»-ին և նրա երկրպագուներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում եմ մաղթում Մարկ Բարտրային»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ պայթյունի հետևանքով ֆուտբոլիստ Մարկ Բարտրան տեղափոխվել էր հիվանդանոց, վնասվել էր ֆուտբոլիստի ձեռքը:
Այժմ նա դուրս է գրվել հիվանդանոցից:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը