Հոկտեմբերի 1-ից, 15-ից և 18-ից ուժի մեջ են մտնում նոր կարգավորումներ. ի՞նչ է փոխվում Սեպտեմբերի 29/30-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Մի շարք հասցեներում գազ չի լինելու Կարտոֆիլը և լոլիկը մեծացնու՞մ են քաղցկեղի առաջացման ռիսկը ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցողների մոտ Նեթանյահուն կիրակի այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ Ո՞ւմ բախտը կբերի սեպտեմբերի 29-ին․ Աստղագուշակը նշել է 3 նշանների «Ռոսատոմ»-ը Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ. Լիխաչովը՝ Պուտինին Ջուր հավաքեք. ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Ծեծկտռուքի գործով կա 7 ձերբակալված ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը 

Դատարկաբանում են՝ խնդիրները թողնելով չլուծված

Հասարակություն

Երեկ «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հրավիրել էր ասուլիս՝ բարձրաձայնելու ՀԿ-ի 300 շահառուների թիվ մեկ գերխնդիրը: Ասուլիսին ներկա ՀԿ-ի ղեկավարն ու շահառուների հարազատները խոսում էին այն  մասին, որ պետությունը դադարեցրել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցողներին Զիպրեքսիա դեղի անվճար մատակարարումը: Նրանք նշում էին, որ Զիպրեքսիան միակ դեղն է, որը դրական ազդեցություն է թողնում նման խնդիրներով մարդկանց վրա և շնորհիվ Զիպրեքսիայի՝ հոգեկան առողջության խնդիր ունեցողները մոռացել են հոգեբուժարաններում բուժվելու մասին:

Չնայած այս փաստին՝ Առողջապահության նախարարությունը դադարեցրել է Զիպրեքսիա դեղի անվճար մատակարարումը՝ փոխարենն առաջարկելով այլ դեղամիջոց:

Ըստ շահառուների հարազատների՝ տրամադրվող նոր դեղամիջոցը՝  Օլանզապինը, տալիս է հակառակ էֆեկտ և այն օգտագործող հիվանդներն ավելի վատ վիճակում են հայտնվում, ուստի  խնդրում են, որ Առողջապահության նախարարությունը շարունակի Զիպրեքսիայի անվճար տրամադրումը:

Սա շատ լուրջ խնդիր է՝ հաշվի առնելով, որ նման խնդիրներով շատ քաղաքացիներ չեն բուժվում հոգեբուժարաններում, փակված են իրենց տներում, և եթե որակյալ Զիպրեքսիան նրանց օգնում է լիարժեք և անվտանգ կյանք վարել, ապա պետությունը պարտավոր է նրանց այս դեղը տրամադրել: 

Խնդրի հրատապությունն ու լրջությունը կարևորելով՝ թվում էր, որ ՀՀ ԱՆ-ն օպերատիվ կարձագանքի այս խնդրին՝ փորձելով լուծումներ գտնել: Մինչդեռ ի պատասխան բարձրաձայնված խնդրի՝ այսօր Առողջապահության նախարարությունը հրապարակեց անիմաստ բովանդակությամբ մի հերքում՝ նշելով, որ Ապոտեքս դեղագործական ընկերության արտադրության Օլանզապինը համապատասխանում է ՀՀ-ում ընդունված նորմատիվային փաստաթղթային և լաբորատոր պահանջներին: 

Հարգելինե՛րս, ոչ ոք չի ասել, որ այս դեղը ժամկետանց է կամ չի համապատասխանում ՀՀ-ում ընդունված նորմատիվային փաստաթղթային և լաբորատոր պահանջներին: Հոգեկան առողջության խնդիր ունեցողի հարազատին մեկ բան է հետաքրքրում, որ օգտագործած դեղը տա արդյունք, ինչն իրենք չեն տեսնում Օլանզապինի ընդունման պարագայում, իսկ Զիպրեքսիա չեն կարող գնել, քանի որ շատ թանկ է: Սա էր այն միակ հարցը, որը բարձրաձայնվեց և որը պահանջում է հրատապ լուծում, քանի որ այս պահին այդ լուծումից է կախված 300 քաղաքացու հետագա կենսագործունեությունը:

Այս հարցին լուծում տալու և գործնական քայլ կատարելու  փոխարեն՝  Առողջապահության նախարարությունն այլ բանով է զբաղվում: Հավանաբար՝ չեն ընկալել խնդրի բուն էությունը և հրապարակել են մի բան, որն ըստ էության, որևէ հարցին լուծում չի տալիս, իսկ հոգեկան առողջության խնդիրներն իրենց մաշկի վրա զգացող հարազատների ահազանգն էլ մնում է օդում առկախված: 

Աղավնի Սուքիասյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հոկտեմբերի 1-ից, 15-ից և 18-ից ուժի մեջ են մտնում նոր կարգավորումներ. ի՞նչ է փոխվում Սեպտեմբերի 29/30-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Մի շարք հասցեներում գազ չի լինելու Կարտոֆիլը և լոլիկը մեծացնու՞մ են քաղցկեղի առաջացման ռիսկը ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցողների մոտ Նեթանյահուն կիրակի այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ Ո՞ւմ բախտը կբերի սեպտեմբերի 29-ին․ Աստղագուշակը նշել է 3 նշանների «Ռոսատոմ»-ը Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ. Լիխաչովը՝ Պուտինին Ջուր հավաքեք. ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Ծեծկտռուքի գործով կա 7 ձերբակալվածՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՀունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունըԷրդողանին վիրավորելու մեջ մեղադրվող թուրք կատակերգուն ծիծաղեցրել է դատարանի դահլիճի ներկաներին ԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՌուսաստանին հաղթել և ռուսաստանցիներին վախեցնել հնարավոր չէ․ Պուտին OpenAI-ի գործակալները փորձել են ՄԱԿ-ի կայքը կոտրելԴիխլոֆոս՝ միրգ-բանջարաղենում. Իրաքը վերահսկողության տակ է վերցրել ԱՄՆ շտաբը (տեսանյութ) Թեհրանը հերքել է Իրանի ներգրավվածությունը բրիտանական Ֆեյրֆորդի ավիաբազայի մոտ տեղի ունեցած միջադեպինՎստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե ՄելիքյանՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայր Ոճաբանն անվանել է 2026-ի աշուն-ձմեռ սեզոնի նորաձև գույնը«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպքՍրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Բաբուխանյան (տեսանյութ) Պուտինը մեծացնում է ռուսական բանակը․ նոր հրամանագիր Հայաստանն ու Վատիկանը Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված համատեղ նամականիշ են թողարկելՄեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Չեռնոգորիայի ընտրանունNvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգՀացի ու պանրի արտադրությունը նվազել է․ նոր տվյալներՖԻԴԵ-ի նոր նախագահը կայցելի ՀայաստանՁեռքերդ հեռո՛ւ պահեք Եկեղեցուց․ Կաթողիկոսի հեռացման քվե չեք ստացել․ Միրզոյան (տեսանյութ) Երևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Ստաս Միխայլովը հերքել է կնոջից բաժանվելու մասին լուրերըՌուսաստանում հրատեխնիկայի արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջՀազարավոր արբանյակներ կարող են փոխել գիշերային երկնքի տեսքը«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներ«Nissan Rogue Hybrid»-ը ստացել է էլեկտրամեքենային մոտեցող նոր համակարգՀուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրությունները ՔՊ-ն որոշում ունի՝ «պռոշները ֆիլլեր» արած հոգևորականը կդառնա Կաթողիկոս․ Զոհրաբյան (տեսանյութ) Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրությունՄԱԿ-ը հայտարարել է, որ ահաբեկիչներն ավելի ու ավելի հաճախ են օգտագործում արհեստական ​​բանականությունըՑԱԽԱԼ-ը հայտարարել է ՀԱՄԱՍ-ին առնչվող տարադրամի փոխանակման ցանցի ղեկավարի ոչնչացման մասին Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակԵՄ երկրները չեն համաձայնեցրել Ուկրաինային Patriot համակարգերի հրթիռների փոխանցումըԼոնդոնի քաղաքապետը կոչ է արել սկսել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ վերադառնալու նախապատրաստությունն առանց նոր հանրաքվեի Ֆեյրֆորդի ավիաբազայում ահաբեկչություն նախապատրաստելու գործով ձերբակալվածները պարզվել է՝ Լոնդոնի բնակիչներ են Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ ԵԽԽՎ զեկույցը՝ ՀՀ ԱԺ ընտրությունների մասին․ Սեուլը Կիևից բացատրություն և ներողություն է պահանջում (տեսանյութ)
Ամենադիտված