ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը ժամանեց Հայաստան
Սպորտ
Ապրիլի 12-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանեց ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը: Օդանավակայանում ՈՒԵՖԱ-ի նախագահին դիմավորեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Օդանավակայանից նախագահներն ուղևորվեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, որտեղ նրանց ընդունեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն: ՈՒԵՖԱ-ի նախագահը նաև հնարավորություն ունեցավ ծանոթանալու Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի պատմությանը և մշակութային ժառանգությանը:
Այնուհետև ՀՖՖ և ՈՒԵՖԱ-ի նախագահներն ուղևորվեցին Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիա, որտեղ իրականացրեցին Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի հիմնարկեքի խորհրդանշական արարողությունը:
Ալեքսանդր Չեֆերինի այցի բոլոր մանրամասները, ինչպես նաև լուսանկարներն ու տեսանյութը կներկայացնենք ավելի ուշ:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը