ՀՀԿ-ի օրակարգում «Ծառուկյան» դաշինքի հետ համագործակցության հարց չկա
Քաղաքական
Հայաստանի Հանրապետական կուսակցության օրակարգում «Ծառուկյան» դաշինքի հետ համագործակցության հարց չկա: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Մեր օրակարգում նման հարց չկա: Եթե լիներ, ես կասեի, որ քննարկում ենք «Ծառուկյան» դաշինքի հետ ապագա համագործակցության հարցը»,- ասաց Շարմազանովը:
Նա ընդգծեց, որ այս պահին ՀՀԿ-ն քննարկումներ է իրականացնում բացառապես ՀՅԴ-ի հետ' ապագա կառավարության ձևավորման հարցով:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ