Հայաստանի 5 ներկայացուցիչ կպայքարի ոսկե մեդալի համար
Սպորտ
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթացող բռնցքամարտի՝ Դավիդ Կվաչաձեի անվան միջազգային մրցաշարում Հայաստանի 5 ներկայացուցիչ նվաճել է եզրափակչի ուղեգիր: Ապրիլի 14-ին ռինգ դուրս կգան և ոսկե մեդալի համար կպայքարեն 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը, 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 75 կգ քաշային Արման Դարչինյանն ու 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը: Այս մասին տեղեկացնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ հավաքականը Թբիլիսի է մեկնել 8 բռնցքամարտիկով:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը