Փհենյանը շվեյցարացի դիվանագետին 48 ժամ է տվել երկիրը լքելու համար Թրամփը չի բացառում Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին ներում շնորհելը Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասին Առջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ Ծառուկյանին Ողբերգական դեպք՝ Երևանում. մոպեդավարը մահացել է Հութիները սպառնացել են հարվածել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներին Բենգազիի հարվածից օրեր անց Անկարան ընդունել է Խալիֆա Հաֆթարին 2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամ Իրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել է ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի Ստրասբուրգ Կիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանի Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 25 

«Փաստ». «Որևէ մեկի պատգամավորական մանդատը չի կարող իր բիզնեսը պաշտպանել». Հակոբ Հակոբյան՝ Կիլիկիայի Հակոբ

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Տավուշում պարտված ՀՀԿ–ական պատգամավոր, «Երևան Գարեջուր» ընկերության սեփականատեր Հակոբ Հակոբյանը, ով հայտնի է նաև որպես Կիլիկիայի Հակոբ, «Փաստի» հետ զրույցում պնդում է, որ ինքը չէր գնացել խորհրդարան՝ բիզնեսը պաշտպանելու համար: Ավելին՝ ըստ գործարար– պատգամավորի, «նման բան մեր երկրում գոյություն չունի, որ որևէ մեկի մանդատը կարողանա իր բիզնեսը պաշտպանել, և եթե որևէ մեկը գնում է ԱԺ հանուն դրա, կոպիտ սխալվում է»:
Հիշեցնենք, որ պատգամավոր Հակոբ Հակոբյանը այն բացառիկ գործարարն է, ով 2 տարվա դատական քաշքշուկից հետո անցյալ տարի դատարանում հաղթեց ՊԵԿ–ին, և իր գործարանի վրա դրված 650 մլն դրամ, այն ժամանակ մոտ 1.5 մլն ԱՄՆ դոլարի տուգանքը հանվեց: Դա աննախադեպ երևույթ էր հայ գործարարության համար:
Այժմ, ընտրություններում պարտված թեկնածուն նոր մարտահրավերի առաջ է. մի քանի ամիս առաջ ՏՄՊՊՀ–ն 110 մլն դրամով տուգանել է «Երևան Գարեջուր» ընկերությունը՝ գերիշխող դիրքի չարաշահման համար։

Ներկայացնում ենք «Փաստի» զրույցը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ:

– Պարոն Հակոբյան, այս անգամ Դուք չկարողացաք պատգամավոր դառնալ, մինչդեռ երբ պատգամավոր էիք, այն բացառիկ գործարարներից էիք, որ 1,5 մլն դոլարի տուգանքի հայցով դատարանում հաղթեցիք ՊԵԿ–ին: Հիմա, երբ մանդատ չունեք, կարծում եք կկարողանա՞ք այդ հաղթարշավը շարունակել:
– Երբեք մանդատը 10 տարի շարունակ ինձ չի օգնել: Եթե 2003 թ. գնանք, էն ժամանակ ես պատգամավոր չեմ եղել, էն ժամանակ 187 միլիոնի էլի հաղթել է մեր կազմակերպությունը: Բնականաբար աշխատող մարդուն պիտի տուգանեն էլ, բայց եթե ճիշտ չեն տուգանում, գնում է դատարան և դատարանը որոշում է՝ ով է ճիշտ, ով' սխալ:

– Հավատո՞ւմ եք, որ առանց մանդատի կկարողանաք նախկինի պես ՊԵԿ–ին հաղթել դատարանում:
– Ես բիզնեսով զբաղվում եմ 1987 թ–ից, չհաշված պատգամավոր եղած ժամանակը, այդ ժամանակ հանձնել եմ հավատարմագրային կառավարման: Մշտապես նման խնդիրներ եղել են: Իսկ մեծ տուգանքը եղել է այն ժամանակ, երբ ես պատգամավոր էի: Ի՞նչ կապ ունի՝ պատգամավոր ես, թե պատգամավոր չես: Ես մանդատով չի, որ բիզնես եմ ձևավորել, աշխատացրել: Նման բան մեր երկրում գոյություն չունի, որ որևէ մեկի մանդատը կարողանա իր բիզնեսը պաշտպանել: Եթե որևէ մեկը գնում է հանուն դրա, կարծում եմ, որ ինքը կոպիտ սխալվում է:

– Դուք հանուն ինչի՞ էիք գնացել խորհրդարան, հանուն տավուշցիների՞, նաև հանուն Ձեր բիզնեսի չէի՞ք գնացել խորհրդարան:
– Ոչ, բացարձակ, մեկ տոկոս անգամ դա ճիշտ չի, որովհետև ես հանուն բիզնեսի չէի գնա ու էդքան ի օգուտ մեր երկրի ու ժողովրդի լավ բաներ չէի անի: Բիզնեսս կա, եղել է ու մնալու է:

– Օրինակ՝ ի՞նչ եք արել մեր ժողովրդի ու երկրի համար խորհրդարանում, ի՞նչ օգուտ եք տվել:
– Գնացեք Տավուշի մարզ և հարցրեք, տեսեք ինչքան մարդիկ են փոշմանել, որ ինձ ձայն չեն տվել, որովհետև իրանք զրկվել են և իմ բարի վերաբերմունքից, և իմ օգնություններից և ամեն ինչից:

– Դե, Հաղարծինի գյուղապետն էլ էր ասել, որ զրկվել են, քանի որ չեք ընտրվել և ՈՒԱԶ–ը հետ եք ուզում:
– Լավ էլի, ես չգիտեմ ինչի մասին ա խոսքը: Ես էդ գյուղերի համար տասնյակ տարիներ շատ–շատ բաներ եմ արել, բայց նվեր որևէ մեկին որևէ բան չեմ տվել, հատկապես նախընտրական շրջանում: Կարող եք փաստաթղթերը ստուգել:

– Պարոն Հակոբյան, մի քանի ամիս առաջ «Երևան գարեջուրը» 110 մլն դրամով տուգանվեց ՏՄՊՊՀ–ի կողմից: Դուք ասել էիք՝ դիմելու եք դատարան, հույսեր ունե՞ք, որ կհաղթեք:
– Մենք դատարան չենք դիմել, մենք դիմել ենք իրենց հանձնաժողովին, նոր փաստաթղթեր, նոր թվեր ենք ներկայացրել: Էս պահին իրանք էդ թվերն ուսումնասիրում են, ինչը կարող է տևի մի 3–4 ամիս, որովհետև մենք բավականին փաստեր ենք ներկայացրել, որը նախկինում չէինք ներկայացրել: Հիմա էդ պրոցեսը գնում է, վերջում կարծում եմ, ամեն ինչ իր տեղը կընկնի: Կտեսնենք՝ ինչ որոշում են կայացնում, հետո մենք կտեսնենք՝ ինչ ենք անում շարունակությունը:

– Եթե որոշեն, որ տուգանքը մնում է, դիմելո՞ւ եք դատարան:
– Էս պահին ես ոչինչ չեմ կարող ասել, բայց ոչինչ չեմ բացառում»:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փհենյանը շվեյցարացի դիվանագետին 48 ժամ է տվել երկիրը լքելու համարԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով հինգ զինծառայող է զոհվել Թրամփը չի բացառում Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին ներում շնորհելըԹրամփը հայտարարել է, որ Իրանն ի վիճակի չէ զանգվածային հրթիռային հարվածներ հասցնել Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասինԱռջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ ԾառուկյանինԻՀՊԿ հրամանատարը հայտարարել է, որ իրանական հրթիռների հեռահարության համար սահմանափակումներ չկանՈղբերգական դեպք՝ Երևանում. մոպեդավարը մահացել էՀութիները սպառնացել են հարվածել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներինԹրամփն ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար ժամկետներ չկան Բենգազիի հարվածից օրեր անց Անկարան ընդունել է Խալիֆա Հաֆթարին2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամԻրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել էՀուանգը Nvidia-ի ղեկավարի պաշտոնին վերադառնալուց հետո ներողություն է խնդրել աշխատակիցներից ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի ՍտրասբուրգԿիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանիՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 25ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի»Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարաններիԻնչ իրավիճակ է ԼարսումԱպօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվելՄի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի ենՈվ է ուղեկցելու ՓաշինյանինՍտեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար
Ամենադիտված