«Ռեալ»-ը հաղթեց. «Բավարիա»-ն հանդիպումն ավարտեց 10 հոգով (տեսանյութ)
Սպորտ
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում Մյունխենի «Բավարիա»-ն հյուրընկալեց Մադրիդի «Ռեալ»-ին և պարտվեց 1:2 հաշվով:
Արտուրո Վիդալը հանդիպման 25-րդ րոպեին հաշվի մեջ առաջ մղեց դաշտի տերերին: Առաջին խաղակեսի ավարտին Վիդալը երկրորդ գոլը խփելու հնարավորություն ուներ, սակայն վրիպեց 11 մետրանոց հարվածից:
Երկրորդ խաղակեսի սկզբնամասում` 47-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն խփեց պատասխան գոլը, 77-րդ րոպեին պորտուգալացին հեղինակեց նաև իր երկրորդ գոլը:
Նշենք, որ հանդիպման 61-րդ րոպեին մյունխենցիները մնացին տասը հոգով. երկրորդ դեղինը ստացավ և դաշտից հեռացվեց Խավի Մարտինեսը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը