Փհենյանը շվեյցարացի դիվանագետին 48 ժամ է տվել երկիրը լքելու համար Թրամփը չի բացառում Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին ներում շնորհելը Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասին Առջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ Ծառուկյանին Ողբերգական դեպք՝ Երևանում. մոպեդավարը մահացել է Հութիները սպառնացել են հարվածել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներին Բենգազիի հարվածից օրեր անց Անկարան ընդունել է Խալիֆա Հաֆթարին 2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամ Իրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել է ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի Ստրասբուրգ Կիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանի Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 25 

ՀՀ և ՌԴ մրցակցային մարմինները դատական կարգով հաղթեցին «Գրանդ Տոբակոյի» գործն ընդդեմ «Ֆիլիպ Մորիսի»

Տնտեսություն

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովին էր դիմել «Գրանդ Տոբակո» հայ-կանադական ՀՁ ընկերությունը, տեղեկացնելով, որ ՌԴ տարածքում իր արտադրանքը իրացնելիս բախվել է որոշակի խոչընդոտների: Մասնավորապես, ծխախոտի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող «Ֆիլիպ Մորիս Բրեդս Սարլ» ընկերությունը Ռուսաստանում որոշակի արգելքներ է ստեղծել «Գրանդ Տոբակո» ընկերության համար, համաձայնության գալով մի շարք խոշոր սուպերմարկետների հետ, փորձել էր խոչընդոտել վերջինիս արտադրանքի իրացմանը:

Ըստ «Ֆիլիպ Մորիս Բրեդս Սարլ» ընկերության, «Գրանդ Տոբակոյի» «Ararat» անվանումով սիգարետները շփոթության աստիճանի նման են «Marlboro» ապրանքանիշին, ինչի հետ կապված էլ ընկերությունը դիմել է դատարան՝ պահանջելով արգելել հայկական այդ արտադրանքի իրացումը Ռուսաստանում:

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը, մանրամասն ուսումնասիրելով խնդիրը, հանգել է այն եզրակացության, որ նշված ապրանքային նշանների միջև շփոթություն առկա չէ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏՄՊՊ հանձնաժողովից, քանի որ խնդիրը առաջացել է ՌԴ տարածքում, ապա Հանձնաժողովը, Ռուսաստանի գործընկերների հետ ակտիվ համագործակցության շնորհիվ, նրանց ևս ներգրավել է խնդրի կարգավորման և հայկական արտադրողի շահերի պաշտպանության գործում: ՌԴ հակամենաշնորհային ծառայության և ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից կատարված համատեղ ուսումնասիրություններով ևս ամրագրվեց, որ «Գրանդ Տոբակոն» օրենսդրական որևէ խախտում չի կատարել, գործել է բարեխիղճ և արդար մրցակցային կանոններով:

Մարտի 31-ին կայացված որոշմամբ, Մոսկվայի արբիտրաժային դատարանը ամբողջովին մերժել է «Ֆիլիպ Մորիս»-ի հայցը, հաստատելով, որ «Գրանդ Տոբակոյի» գործողությունների մեջ որևէ հակամրցակցային տարր չկա: Դատարանն ամրագրել է, որ երկու ընկերությունների արտադրանքը չի կարող համարել շփոթության աստիճան նման, քանի որ բոլոր հատկանիշներով դրանք միմյանցից էականորեն տարբեր են:

Մոսկվայի արբիտրաժային դատարանի կողմից կայացված որոշումը աննախադեպ է նախ այն պատճառով, որ ՀՀ մրցակցային մարմնի և տնտեսվարողի համագործակցության արդյունքում հնարավոր եղավ հասնել հայկական խոշոր արտադրողի շահերի պաշտպանությանը արտերկրում: Բացի այդ, այս որոշումը կարող է դրական նախադեպ լինել արտահանմամբ զբաղվող բոլոր այն տնտեսվարողների համար, ովքեր ԵԱՏՄ անդամ երկրներում բախվում են մրցակցային խնդիրների: ՏՄՊՊՀ-ը կարևորում է բարեխիղճ տնտեսվարողների իրավական պաշտպանվածության խնդիրը, որպեսզի վերջիններս կարողանան անարգել արտահանել և իրացնել իրենց արտադրանքը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փհենյանը շվեյցարացի դիվանագետին 48 ժամ է տվել երկիրը լքելու համարԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով հինգ զինծառայող է զոհվել Թրամփը չի բացառում Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին ներում շնորհելըԹրամփը հայտարարել է, որ Իրանն ի վիճակի չէ զանգվածային հրթիռային հարվածներ հասցնել Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասինԱռջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ ԾառուկյանինԻՀՊԿ հրամանատարը հայտարարել է, որ իրանական հրթիռների հեռահարության համար սահմանափակումներ չկանՈղբերգական դեպք՝ Երևանում. մոպեդավարը մահացել էՀութիները սպառնացել են հարվածել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներինԹրամփն ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար ժամկետներ չկան Բենգազիի հարվածից օրեր անց Անկարան ընդունել է Խալիֆա Հաֆթարին2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամԻրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել էՀուանգը Nvidia-ի ղեկավարի պաշտոնին վերադառնալուց հետո ներողություն է խնդրել աշխատակիցներից ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի ՍտրասբուրգԿիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանիՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 25ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի»Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարաններիԻնչ իրավիճակ է ԼարսումԱպօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվելՄի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի ենՈվ է ուղեկցելու ՓաշինյանինՍտեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար
Ամենադիտված