Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան
Հայաստան
Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հերբերտ Զալբերն ապրիլի վերջին մտադիր է այցելել Հայաստան:
«Այցի հստակ օրերը դեռեւս նախանշված չեն: Կտեղեկացնենք, երբ հաստատվի»,- տեղեկացրին Հայաստանում Եվրամիության պատվիրակության մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչն այցելելու է նաեւ Ադրբեջան: Այցը տեղի կունենա ապրիլի 19-20-ը, որի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Ադրբեջանի ղեկավարության հետ:


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը