Թրամփը չի բացառում Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին ներում շնորհելը Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասին Առջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ Ծառուկյանին Ողբերգական դեպք՝ Երևանում. մոպեդավարը մահացել է Հութիները սպառնացել են հարվածել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներին Բենգազիի հարվածից օրեր անց Անկարան ընդունել է Խալիֆա Հաֆթարին 2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամ Իրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել է ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի Ստրասբուրգ Կիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանի Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 25 ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի» 

Մաշվող Հայաստանում բոլորը գո՞հ են...

Վերլուծական

2007 թվականին Հանրապետական կուսակցությունն ընտրողներին ներկայանալով իր նախընտրական ծրագրով, մի շարք խոստումներ էր տվել, որոնց թվում էին՝ համախառն ներքին արդյունքի աճ՝ 2 անգամ, ներկրումների աճ՝ 3 անգամ։ Այս ամենը Սերժ Սարգսյանի կուսակցությունը խոսք էր տալիս ապահովել ընդամենը 5 տարվա ընթացքում։

Անցել է արդեն 10 տարի, և մենք կարող ենք փաստել, որ տված խոստումներից և ոչ մեկը չի կատարվել։ Ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ տարեց տարի կրճատվում են: 2008 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն կազմում էր 11,66 մլրդ դոլար, իսկ 2015 թվականի վերջում այն ոչ միայն չէր աճել, այլ դեռ մի բան էլ կրճատվել էր՝ հասնելով 10,56 մլրդ դոլարի։ Աղքատությունը 2007 թվականին կազմում էր 27,9 տոկոս, իսկ 2015թ-ին այդ ցուցանիշը կազմել է 29,8 տոկոս։

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2015 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 29.8%։ Սա նշանակում է, որ երկրի տաս բնակչից մոտ երեքն ամսական 41.698 ՀՀ դրամ վերին աղքատության գծից ցածր են գտնվել: 2014թ.-ի համեմատ աղքատության մակարդակը նվազել է միայն 0.2 տոկոսային կետով: Բացի բուն այս ցուցանիշից, կան նաև շատ աղքատների և ծայրահեղ աղքատների վերաբերյալ ցուցանիշներ։

Աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին ընդհանուր գծից (2015թ-ի համար՝ ամսական 41.698 դրամ), շատ աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին ընդհանուր գծից (2015թ-ի համար՝ ամսական 34.234 դրամ), իսկ ծայրահեղ աղքատ կամ թերսնված գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից (2015թ-ի համար՝ ամսական 24.109 դրամ): Ամենաաղքատը Շիրակի մարզն է. այստեղ աղքատ է բնակչության 45.3%-ը։ Աղքատների տեսակարար կշիռը ամբողջ բնակչության 19.4%-ն է։ Շատ աղքատների տեսակարար կշիռն ամբողջ բնակչության մեջ կազմել է 8.4%: Ծայրահեղ աղքատության մակարդակը կազմել է 2.0%՝ 2008թ.-ին արձանագրված 1.6%-ի դիմաց:

Այս թվերը ուշագրավ են հատկապես, երբ դիտարկում ենք դրանք խորհրդարանական ընտրությունների պրիզմայի ներքո: Համադրելով քաղաքական ուժերի հավաքած ձայները ըստ մարզերի ստանում ենք մեղմ ասած զարմանալի արդյունք՝ ՀՀ ամենաաղքատ մարզերում, որոնք միևնույն ժամանակ հանդիսանում են արտագաղթի հիմնական օջախներ՝ հաղթել են գործող իշխանությունները:

Անշուշտ սա նոնսենս է, սա մի երևույթ է, որը չի տեղավորվում ոչ քաղաքագիտական, ոչ տնտեսական չափումների, ոչ էլ մարդկային պարզ տրամաբանության մեջ: Թերևս այս պատկերի միակ բացատրությունը հետևյալն է՝ ունեզուրկ ժողովրդին վարքագիծ պարտադրելն ավելի հեշտ է՝ ՀՀ-ում աղքատության ծավալների շարունակական ու հետևողական աճն առաջին հերթին լուծում է «քաղաքական» խնդիրներ...

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը չի բացառում Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին ներում շնորհելըԹրամփը հայտարարել է, որ Իրանն ի վիճակի չէ զանգվածային հրթիռային հարվածներ հասցնել Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասինԱռջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ ԾառուկյանինԻՀՊԿ հրամանատարը հայտարարել է, որ իրանական հրթիռների հեռահարության համար սահմանափակումներ չկանՈղբերգական դեպք՝ Երևանում. մոպեդավարը մահացել էՀութիները սպառնացել են հարվածել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներինԹրամփն ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար ժամկետներ չկան Բենգազիի հարվածից օրեր անց Անկարան ընդունել է Խալիֆա Հաֆթարին2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամԻրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել էՀուանգը Nvidia-ի ղեկավարի պաշտոնին վերադառնալուց հետո ներողություն է խնդրել աշխատակիցներից ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի ՍտրասբուրգԿիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանիՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 25ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի»Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարաններիԻնչ իրավիճակ է ԼարսումԱպօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվելՄի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի ենՈվ է ուղեկցելու ՓաշինյանինՍտեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին
Ամենադիտված