«Սասնա ծուռ» Հովհաննես Հարությունյանին բուժում է հարկավոր
Իրավունք
ՀՀ ԱՆ «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ում «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակը գնահատելու նպատակով կազմակերպված բժշկական կոնսիլիումի եզրակացության համաձայն պետք է տեղափոխվի համապատասխան վերականգնողական կենտրոն՝ բուժվելու: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը:
Նշենք, որ բժշկական կոնսիլիումից հետո՝ Հովհաննես Հարությունյանին տեղափոխել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ, սակայն բուժում ստանալու նպատակով՝ որևէ բուժհաստատություն դեռևս չի տեղափոխվել:
Հիշեցնենք՝ Հովհաննես Հարությունյանը աջ ոտքի ծանր վիրավորում էր ստացել հուլիսի 26-ին՝ ՊՊԾ գնդում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ:
Հավելենք՝ Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219 րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235 հոդվածի 3-րդ մասով, այն է՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմակերպված խմբի կողմից:
Սոնա Հարությունյան


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին