Սեպտեմբերի 29/30-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Մի շարք հասցեներում գազ չի լինելու Կարտոֆիլը և լոլիկը մեծացնու՞մ են քաղցկեղի առաջացման ռիսկը ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցողների մոտ Նեթանյահուն կիրակի այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ Ո՞ւմ բախտը կբերի սեպտեմբերի 29-ին․ Աստղագուշակը նշել է 3 նշանների «Ռոսատոմ»-ը Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ. Լիխաչովը՝ Պուտինին Ջուր հավաքեք. ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Ծեծկտռուքի գործով կա 7 ձերբակալված ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը Էրդողանին վիրավորելու մեջ մեղադրվող թուրք կատակերգուն ծիծաղեցրել է դատարանի դահլիճի ներկաներին 

Ադրբեջանից հազարավորները մեկնել են մարդ մորթելու արվեստը սովորելու. թիրախ կարող ենք լինել. Սարգիս Հացպանյան

Հասարակություն

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն պատրաստակամություն է հայտնել հանդիպելու Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի՝ հետ: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է, որ Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպումը նպաստելու է Արցախի հակամարտության խաղաղ կարգավորմանը: 

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Տարածաշրջանային հարցերով փորձագետ, վերլուծաբան Սարգիս Հացպանյանը դրական որակեց հոգևոր առաջնորդների՝ վերը նշված հանդիպումը՝ այն համարելով նաև պատմական երևույթ. «Հազարից մեկ է նման բան պատահում, երբ հոգևորականները հավաքվում և խաղաղությանը միտված  զրույց են ունենում: Կարևոր չէ, թե ինչ արդյունքներ կլինեն, այս հանդիպումն արդեն իսկ շատ դրական է: Մենք իսլամական աշխարհում խնդիր չունենք, պետք էլ չէ, որ ունենանք, բայց պետք է նշեմ, որ սիրիական աշխարհում ահաբեկչական կազմակերպությունների թիրախը մենք կարող ենք լինել: Մեր տարածքը շատ փխրուն իրավիճակում է՝ հատկապես Նախիջևանի տարածքը: Չպետք է մոռանանք, որ Ադրբեջանից հազարավորները մեկնել են իսլամական պետությունում մարդ մորթելու արվեստը սովորելու, և Գարեգին Բ-ի հետ Փաշազադեի հանդիպումը կարող է մեղմացուցիչ հանգամանք լինել՝ մեզ հեռու պահելով այդ վտանգից»:

Սարգիս Հացպանյանի համոզմամբ՝ այս հանդիպման հետևանքները մի կողմ դրած, սակայն, Գարեգին Բ-ին հակացուցված է որևէ բանում հաջողության հասնել. «Եկեք հիշենք Վրաստանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդների հետ նրա հանդիպումները, որոնք որևէ դրական արդյունք չտվեցին: Նա, ում հետ հանդիպում է, մեզ որևէ օգուտ չի կարողանում բերել: Հիշեք՝ ինչպես Արամ Աթեշյանին հրավիրեց Հայաստան, և  մինչ օրս այդ հարցը մնում չլուծված: Կարճ ասած՝ պետք է նշեմ, որ Գարեգին Բ-ի մոտ ոչինչ չի ստացվում, որովհետև նա իր տեղում չէ»: 

Ալլահշուքյուր Փաշազադեն նաև անդրադարձել է հայկական կողմի ջանքերով Շուշիի մզկիթի վերականգնման իրողությանը, նշել, որ հայերը դա անում են սադրիչ նպատակներով: Ընդվզելով հայերի այս քայլի դեմ' Շեյխ ուլ-իսլամը տեղեկացրել է, որ հարցը բարձրացնելու է Մոսկվայում ԱՊՀ երկրների Միջկրոնական խորհրդի նիստին:

Ըստ մեր զրուցակցի՝ Ալլահշուքյուր Փաշազադեն, թեև էթնիկ ադրբեջանցի է, բայց ներկայացնում է նախկին ԱՊՀ տարածքների մահմեդականների շահերը, նրանց հոգևոր առաջնորդն է և անիմաստ է նրա քննադատությունը՝ մեր կողմից Շուշիի մզկիթի վերակառուցման վերաբերյալ. «Շուշիի մզկիթն իրանական մզկիթ է, մենք դրան երբեք ձեռք չենք տվել, պահպանել ենք, այն պետք է վերանորոգվի, և մեր այս քայլը ողջունվել է Իրանի կողմից, հիմա, եթե նա սա սադրանք է որակում, մեզ համար դա որևէ բան չի նշանակում, քանի որ մենք ունենք հարևան Իրանի աջակցությունն՝ այս հարցում»: 

 

Աղավնի Սուքիասյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սեպտեմբերի 29/30-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Մի շարք հասցեներում գազ չի լինելու Կարտոֆիլը և լոլիկը մեծացնու՞մ են քաղցկեղի առաջացման ռիսկը ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցողների մոտ Նեթանյահուն կիրակի այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ Ո՞ւմ բախտը կբերի սեպտեմբերի 29-ին․ Աստղագուշակը նշել է 3 նշանների «Ռոսատոմ»-ը Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ. Լիխաչովը՝ Պուտինին Ջուր հավաքեք. ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Ծեծկտռուքի գործով կա 7 ձերբակալվածՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՀունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունըԷրդողանին վիրավորելու մեջ մեղադրվող թուրք կատակերգուն ծիծաղեցրել է դատարանի դահլիճի ներկաներին ԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՌուսաստանին հաղթել և ռուսաստանցիներին վախեցնել հնարավոր չէ․ Պուտին OpenAI-ի գործակալները փորձել են ՄԱԿ-ի կայքը կոտրելԴիխլոֆոս՝ միրգ-բանջարաղենում. Իրաքը վերահսկողության տակ է վերցրել ԱՄՆ շտաբը (տեսանյութ) Թեհրանը հերքել է Իրանի ներգրավվածությունը բրիտանական Ֆեյրֆորդի ավիաբազայի մոտ տեղի ունեցած միջադեպինՎստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե ՄելիքյանՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայր Ոճաբանն անվանել է 2026-ի աշուն-ձմեռ սեզոնի նորաձև գույնը«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպքՍրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Բաբուխանյան (տեսանյութ) Պուտինը մեծացնում է ռուսական բանակը․ նոր հրամանագիր Հայաստանն ու Վատիկանը Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված համատեղ նամականիշ են թողարկելՄեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Չեռնոգորիայի ընտրանունNvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգՀացի ու պանրի արտադրությունը նվազել է․ նոր տվյալներՖԻԴԵ-ի նոր նախագահը կայցելի ՀայաստանՁեռքերդ հեռո՛ւ պահեք Եկեղեցուց․ Կաթողիկոսի հեռացման քվե չեք ստացել․ Միրզոյան (տեսանյութ) Երևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Ստաս Միխայլովը հերքել է կնոջից բաժանվելու մասին լուրերըՌուսաստանում հրատեխնիկայի արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջՀազարավոր արբանյակներ կարող են փոխել գիշերային երկնքի տեսքը«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներ«Nissan Rogue Hybrid»-ը ստացել է էլեկտրամեքենային մոտեցող նոր համակարգՀուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրությունները ՔՊ-ն որոշում ունի՝ «պռոշները ֆիլլեր» արած հոգևորականը կդառնա Կաթողիկոս․ Զոհրաբյան (տեսանյութ) Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրությունՄԱԿ-ը հայտարարել է, որ ահաբեկիչներն ավելի ու ավելի հաճախ են օգտագործում արհեստական ​​բանականությունըՑԱԽԱԼ-ը հայտարարել է ՀԱՄԱՍ-ին առնչվող տարադրամի փոխանակման ցանցի ղեկավարի ոչնչացման մասին Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակԵՄ երկրները չեն համաձայնեցրել Ուկրաինային Patriot համակարգերի հրթիռների փոխանցումըԼոնդոնի քաղաքապետը կոչ է արել սկսել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ վերադառնալու նախապատրաստությունն առանց նոր հանրաքվեի Ֆեյրֆորդի ավիաբազայում ահաբեկչություն նախապատրաստելու գործով ձերբակալվածները պարզվել է՝ Լոնդոնի բնակիչներ են Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ ԵԽԽՎ զեկույցը՝ ՀՀ ԱԺ ընտրությունների մասին․ Սեուլը Կիևից բացատրություն և ներողություն է պահանջում (տեսանյութ)Կարմիր մսի հաճախակի օգտագործումը կարող է կապված լինել 2-րդ տիպի շաքարային դիաբետի բարձր ռիսկի հետ
Ամենադիտված