Չարենցավան քաղաքի մոտակայքում ամբողջությամբ այրվել է «Mercedes Benz ML» մակնիշի ավտոմեքենա
Հասարակություն
Երևան-Սևան մայրուղում' Չարենցավան քաղաքի մոտակայքում ապրիլի 13-ի առավոտյան ամբողջությամբ այրվել է «Mercedes Benz ML» մակնիշի ավտոմքենա: Այս մասին հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Նախարարությունից փոխանցեցին, որ ապրիլի 13-ին, ժամը 10:55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան մայրուղում՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:26–ին, մարվել՝ 11:52–ին:
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 27-րդ կմ-ի հատվածում այրվել է Mercedes Benz ML մակնիշի 055 DD 10 պետհամարանիշով ավտոմեքենան՝ ամբողջությամբ:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը