Թրամփը չի բացառում Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին ներում շնորհելը Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասին Առջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ Ծառուկյանին Ողբերգական դեպք՝ Երևանում. մոպեդավարը մահացել է Հութիները սպառնացել են հարվածել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներին Բենգազիի հարվածից օրեր անց Անկարան ընդունել է Խալիֆա Հաֆթարին 2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամ Իրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել է ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի Ստրասբուրգ Կիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանի Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 25 ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի» 

«Փաստ». Երևանի քաղաքապետերը. ով որտեղից է

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այս օրերին, երբ բավականին արդիական թեմա է դարձել հարցը, թե Երևանի քաղաքապետերից ովքեր են երևանցիներ եղել, մի տեսակ հիշեցնում է հայաստանցի–ղարաբաղցի արհեստածին հակամարտության անորակ կրկնությունը:
Հարց է ծագում, թե նման տխուր PR քայլն ով էր հորինել, բայց, որ այն հակառակ ռեակցիա կունենա՝ միանշանակ է: Սոցիալական ցանցերը ողողված են այս հարցերի շուրջ մեկնաբանություններով, սակայն կողմնակից լինելով միայն փաստերով խոսելուն, փորձենք ներկայացնել, թե անկախությունից ի վեր Երևանի քաղաքապետերից ով որտեղից է ծնունդով և քանի տարի է Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել:

Եվ այսպես՝ Հայաստանի անկախության անցումային շրջանում՝ 1989–1990 թվականներին մայրաքաղաքի ղեկավարը եղել է Արտաշես Գեղամյանը: Նա ծնվել է Երևանում, ավարտել է Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը, որից հետո՝ Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը:
Հաջորդը Համբարձում Գալստյանն էր, ով նույնպես ծնվել և մեծացել էր Երևանում: Մասնագիտությամբ պատմաբան–ազգագրագետը մինչ քաղաքապետ դառնալը աշխատել է որպես ավագ գիտաշխատող: Քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է երկու տարի՝ 1990–1992 թվականներին:

Նրանից հետո մայրաքաղաքի ղեկը վստահվել է Վահագն Խաչատրյանին, ով ծնունդով Սիսիան քաղաքից է: Ավարտելով Ժողովրդական տնտեսության ինստիտուտը, 1992–ին նա ընտրվել է Երևանի քաղխորհրդի գործադիր կոմիտեի նախագահ և մայրաքաղաքը ղեկավարել է մինչև 1996–ի փետրվար ամիսը:
Վ. Խաչատրյանին հաջորդել է Աշոտ Միրզոյանը, ով ՀՀ նախագահի հրամանագրով Երևանի քաղաքապետ է նշանակվել 1996–ի փետրվարին: Նա այդ պաշտոնում աշխատել է մինչև նույն տարվա նոյեմբեր ամիսը: Նրա կենսագրությունում գրված է, որ նա ծնվել է Երևանում:

Ա. Միրզոյանին հաջորդել է Տավուշի մարզի Կոթի գյուղում ծնված Վանո Սիրադեղյանը: Նա Երևանը ղեկավարել է մոտ մեկ ու կես տարի՝ 1996 թ.–ի նոյեմբերից մինչև 1998 թ.–ի փետրվարը:
Վ. Սիրադեղյանից հետո Երևանի քաղաքապետի պաշտոնը մոտ մեկ տարով ստանձնել է Սուրեն Աբրահամյանը: Նրա կենսագրությունում նույնպես նշված է, որ ծնվել է Երևանում:
Ս. Աբրահամյանից հետո Երևանի ղեկը վստահվել է Ալբերտ Բազեյանին: Նա ծնունդով Գավառի Լանջաղբյուր գյուղից է: Երևանի հոգսերով հասցրել է «ապրել» 1999 թ.–ի օգոստոսից մինչև 2001–ի հունվարը:

Լանջաղբյուրցի Ա. Բազեյանին փոխարինել է Երևանում ծնված Ռոբերտ Նազարյանը:
Նազարյանի գերդաստանը Նոյեմբերյանի ամենափոքր գյուղից է' Դովեղից: Նա մայրաքաղաքի ղեկին եղել է երկու տարի ու կես՝ 2001 թ.–ի հունվարից մինչև 2003–ի հուլիս ամիսը:

Նազարյանին հաջորդել է Ադրբեջանական ԽՍՀ–ի Շամխորի շրջանի Սալեր գյուղում ծնված Երվանդ Զախարյանը: Եվ ներկայացված քաղաքապետերի ցանկում ամենաերկարը՝ 2003–ից մինչև 2009 թվականը աշխատել է Երևանի քաղաքապետի պաշտոնում:
2009 թ.–ին ՀՀ նախագահի հրամանագրով Ե. Զախարյանին փոխարինել է Գագիկ Բեգլարյանը: Նա նույնպես ծնվել և մեծացել է Երևանում:
Այսինքն, նա Երևանի առաջին ընտրված քաղաքապետն էր, բայց մեկ տարի անց՝ 2010–ի դեկտեմբերին հայտարարեց պաշտոնից հեռանալու մասին:

Քաղաքապետ է եղել նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով ծնունդով Ղարաբաղից է: Գերազանցությամբ ավարտել է նաև ԵՊՀ–ի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2010–ի դեկտեմբերից մինչև 2011–ի նոյեմբերը:

Ի դեպ, 2011–ից ի վեր, այսինքն 8 տարի է, Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է Տարոն Մարգարյանը: Նա արդեն երկու անգամ՝ 2011–ին և 2013–ին ընտրվել և վերընտրվել է այդ պաշտոնում: Նա նույնպես ծնվել և մեծացել է Երևանում:
Ստացվում է, որ նշված 12 քաղաքապետերից 5–ը միանշանակ երևանցի չեն: Այնպես, որ ամենևին էլ կապ չունի, թե քաղաքապետի թեկնածուն որտեղ է ծնվել: Կարևորն այն է, թե նա մայրաքաղաքի զարգացման ինչպիսի ծրագիր է ներկայացնելու երևանցիներին և ի վիճակի՞ է, արդյոք, այն կյանքի կոչել»:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը չի բացառում Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին ներում շնորհելըԹրամփը հայտարարել է, որ Իրանն ի վիճակի չէ զանգվածային հրթիռային հարվածներ հասցնել Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասինԱռջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ ԾառուկյանինԻՀՊԿ հրամանատարը հայտարարել է, որ իրանական հրթիռների հեռահարության համար սահմանափակումներ չկանՈղբերգական դեպք՝ Երևանում. մոպեդավարը մահացել էՀութիները սպառնացել են հարվածել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներինԹրամփն ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար ժամկետներ չկան Բենգազիի հարվածից օրեր անց Անկարան ընդունել է Խալիֆա Հաֆթարին2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամԻրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել էՀուանգը Nvidia-ի ղեկավարի պաշտոնին վերադառնալուց հետո ներողություն է խնդրել աշխատակիցներից ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի ՍտրասբուրգԿիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանիՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 25ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի»Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարաններիԻնչ իրավիճակ է ԼարսումԱպօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվելՄի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի ենՈվ է ուղեկցելու ՓաշինյանինՍտեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին
Ամենադիտված