«Յունայթեդ»-ը պատրաստ է նոր պայմանագրի համար Իբրահիմովիչին տարեկան 20 մլն առաջարկել
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը կփորձի թիմում պահել Զլատան Իբրահիմովիչին:
35-ամյա շվեդ խաղացողի պայմանագիրը մանչեսթերցիների հետ ավարտվում է այս ամռանը:
Mirror-ի տեղեկությունների համաձայն, անգլիական ակումբի ղեկավարությունը պատրաստ է հարձակվողին նոր պայմանագիր առաջարկել` 20 մլն եվրո տարեկան աշխատավարձով: Գործող պայմանագրով՝ «Յունայթեդ»-ի լավագույն ռմբարկուն ստանում է 12 մլն եվրո:
Նշենք, որ Իբրչահիմովիչին ցանկանում են ձեռք բերել ԱՄՆ-ի և Չինաստանի ակումբները:
Ֆուտբոլիստը ԱՊԼ-ի 28 խաղում դարձել է 17 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը