Բենգազիի հարվածից օրեր անց Անկարան ընդունել է Խալիֆա Հաֆթարին 2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամ Իրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել է ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի Ստրասբուրգ Կիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանի Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 25 ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի» Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարանների Ինչ իրավիճակ է Լարսում Ապօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվել Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են Ով է ուղեկցելու Փաշինյանին 

Մոսկվայի վտանգավոր խաղը՝ Արցախում...

Վերլուծական

Ակնհայտ է որ արցախյան թեման սկսել է լրջորեն անհանգստացնել Ռուսաստանին, քանի որ այն դադարել է լինել տարածաշրջանային քաղաքականության արդյունավետ գործիք, ավելին՝ այն աստիճանաբար դառնում է ամերիկյան քաղաքականության գործիք: Մոսկվայում քաջ գիտակցում են, որ բոլոր շահագրգիռ կողմերի ընդունած Մադրիդյան սկզբունքների վրա հիմնված կարգավորման գործընթացը տապալվել է, ընդ որում՝ շուտվանից:

Այդ պատճառով՝ ուժի համաշխարհային կենտրոնները վաղ թե ուշ՝ կառաջարկեն ղարաբաղյան խնդրի լուծման նոր ձեւաչափ եւ նոր սկզբունքներ, ինչը Մոսկվան՝ իր հերթին, ոչ մի կերպ թույլ տալ չի կարող, քանի որ այդ պարագայում հակամարտության կարգավորման մեջ ունեցած իր դոմինանտ դերն ի չիք կդառնա: Ռազմավարական տեսանկյունից՝ Ռուսաստանը ցանկանում է պահպանել իր գերիշխող դիրքը և թույլ չտալ, որ արտաքին այլ խաղացողները՝ Թուրքիան, Միացյալ Նահանգները, մեծացնեն իրենց ազդեցությունը տարածաշրջանում:

Հետևաբար՝ Ռուսաստանը չի պատրաստվում սպասել նոր նախաձեռնությունների ու փորձում է առաջ քաշել իր առաջարկները, հաշվի առնելով, որ Ադրբեջանի ու Հայաստանի հետ իր հարաբերություններն առավել կարեւոր ու բովանդակալից են, քան այս երկու պետությունների հարաբերություններն ԱՄՆ-ի ու ընդհանրապես՝ Արեւմուտքի հետ: Հայաստանի և Արցախի համար ամենավտանգավոր ձևաչափը կարելի է համարել խաղաղապահ ուժերի տեղակայման առաջարկությունը, որը վաղ թե ուշ՝ պաշտոնական Մոսկվայի թեթև ձեռքով դրվելու է բանակցությունների օրակարգում:

Վաղ թե ուշ՝ խաղաղապահ կոնտինգենտում դոմինանտ դեր է ունենալու Ռուսաստանը, իսկ 1991 և 1992 թվականներին ռուսական բանակի գործողությունները դժվար թե որևէ մեկը մոռացության մատնած լինի: Խաղաղապահների տեղակայում, ընդ որում՝ միջազգային խաղաղապահ առաքելություն, պետք է իրականացվի միայն խաղաղ պայմանագրի կնքումից հետո, իսկ այսօր մենք դեռ հեռու ենք նման իրավիճակից:

Այս պահին ռուսական կողմը խնդիր ունի իջեցնել լարվածությունը, քանի որ դա չանելու դեպքում՝ նորից են նման բռնկումներ լինելու: Սակայն Մոսկվան այնքան է անհանգստացել հակամարտության կարգավորման հարցում արևմուտքի անթաքույց ակտիվացմամբ, որ շաբաթը կարող է ուրբաթից շուտ գալ…

Սա շատ վնասակար գաղափար է, եւ եթե այն սկսի իրագործվել, առաջին հերթին կվնասի Ռուսաստանին: Հակամարտության յուրաքանչյուր կողմը կարծում է, որ Ռուսաստանը կամ մեկ ուրիշը իրենց փոխարեն պետք է լուծի իր առջեւ ծառացած խնդիրը: Արդյունքում՝ Ադրբեջանը կպահանջի, որ ռուս խաղաղապահներն իրենց տան տարածքները, Հայաստանն էլ պետք է պնդի, որ Արցախը մնա Հայաստանի կազմում, կամ գոնե անկախ պետություն հռչակվի, որի համար ժամանակին հանրաքվե է անցկացվել: Ստացվում է, որ կոնֆլիկտի երկու կողմերն էլ դժգոհ կմնան ռուսական խաղաղապահներից, ու Ռուսաստանը երկու կողմից էլ միաժամանակ հարված կստանա: Արդյո՞ք այս ամենը պաշտոնական Մոսկվան չի հաշվարկել…

Մյուս կողմից՝ խաղաղապահների տեղակայումը արցախյան հակամարտության գոտում՝ լուրջ մարտահրավեր է նաև հարևան պետությունների համար, առաջին հերթին, իհարկե՝ Իրանի: Այս երկրի Պաշտպանության նախարար Հոսեյն Դեղանը իր ադրբեջանցի կոլեգայի հետ ունեցած բանակցությունների ընթացքում հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը չպետք է թույլ տան, որպեսզի երրորդ ուժերը միջամտեն ղարաբաղյան կարգավորմանը: Թե ինչ նկատի ունի Դեղանը՝ դժվար չէ հասկանալ:

Սա գրեթե բաց տեքստով հորդոր է Ադրբեջանին՝ ձեռնպահ մնալ իրավիճակի ռազմական լարումից: Բանն այն է, որ իրավիճակի ռազմական լարման դեպքում «երրորդ երկրների» միջամտությունը դառնալու է անխուսափելի: Այս հարցում Իրանը առաջնորդվում է տարածաշրջանում իր ռազմավարական շահերից, որոնցից բնավ չի բխում օտար խաղաղապահ կոնտինգենտի տեղակայումը իր սահմանների մոտ: Ռուսական խաղաղապահ ներկայությունը պարզապես «արգելափակոց» է Իրանի կովկասյան քաղաքականության համար: Դա նշանակելու է, որ Ռուսաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը Հարավային Կովկասը բաժանելու են միմյանց միջեւ:


Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփն ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար ժամկետներ չկան Բենգազիի հարվածից օրեր անց Անկարան ընդունել է Խալիֆա Հաֆթարին2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամԻրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել էՀուանգը Nvidia-ի ղեկավարի պաշտոնին վերադառնալուց հետո ներողություն է խնդրել աշխատակիցներից ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի ՍտրասբուրգԿիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանիՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 25ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի»Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարաններիԻնչ իրավիճակ է ԼարսումԱպօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվելՄի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի ենՈվ է ուղեկցելու ՓաշինյանինՍտեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարություն
Ամենադիտված