Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Եվս երկու տասնամյակ ու վերջ…

Վերլուծական


Սովորաբար արտագաղթի թեմայով ընդունված է խոսել այն ժամանակ, երբ հրապարակվում է կոնկրետ վիճակագրություն, թե ասենք այս կամ այն ամսում կամ այս կամ այն տարվա ընթացքում որքան մարդ է լքել Հայաստանն ու մուտք գործել երկիր: Այս առումով, պետք է նկատել՝ վիճակագրությունների պակաս մենք չունենք, ու հարկ եղած դեպքում միանգամայն հնարավոր է ասենք նույնիսկ օրերի ճշգրտությամբ վիճակագրական տվյալներ պեղել: Հարցը, սակայն, այստեղ վիճակագրությունը չէ: Համաձայնե՛ք՝ բնավ էլ պարտադիր չէ վիճակագրություն ընթերցել՝ համոզվելու համար, որ երկրում բնակչության արտահոսք է տեղի ունենում: Բավական է ընդամենը ուշադրություն դարձնել մեր շուրջը գտնվող մարդկանց, ծանոթների կամ բարեկամների տեղաշարժին, որպեսզի պարզ դառնա՝ երկիրը դատարկվում է:

ԱՎԾ վերջին տվյալներն, օրինակ, վկայում են, որ Հայաստանում անբարենպաստ իրավիճակ է տիրում ոչ միայն արտագաղի առումով, այլև գործազրկության իմաստով. գործազուրկ տղամարդկանց թիվը 2016 թվականի ընթացքում կազմել է 118 200, իսկ կին գործազուրկներինը՝ 103 300: Այսպիսով՝ ընդհանուր գործազուրկների թիվը 2016 թվականին Հայաստանում կազմել է 221 500: Զուգահեռ սրան 6.2%-ով նվազել է նաև զբաղվածների թիվն ու տնտեսապես ակտիվ մարդկանց թիվը՝ մոտ 7%:

Իրավիճակը մխիթարական չէ նաև Հայաստան ժամանողների ու այստեղից մեկնողների մասին վիճակագրության տեսանկյունից. վերջին 3 ամիսներին, օրինակ, Հայաստանից ինքնաթիռով մեկնել և չի վերադարձել ավելի քան 41 000 ուղևոր: Ըստ որոշ տվյալների էլ՝ վերջին 10 տարիներին Հայաստանը հիմնավորապես լքել է ավելի քան 300 000 մարդ:

Շատերը արտագաղթի ֆենոմենը բացատրում են հայերիս մենթալիտետային առանձնահատկություններով. իբր մենք թափառել սիրող ազգ ենք, ու նույնիսկ, եթե Սինգապուր էլ լինեինք, միևնույն է՝ արտագաղթելու էինք: Իրականությունը, սակայն, միանգամայն այլ է. արտագաղթն ունի երկու հիմնական պատճառ՝ սոցիալական ու հոգեբանական: Որքան էլ կարող է տարօրինակ հնչել, բայց Հայաստանի պարագայում չդադարող արտագաղթի հիմնական պատճառը հոգեբանականն է. հիմնականում այստեղից արտագաղթում են տնտեսապես ակտիվ քաղաքացիները, բնակչության արարող, ստեղծող սեգմենտն, այնինչ աղքատները հիմնականում կառչած են մնում իրենց մայր հողից: Հիմա հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող է միջին խավը լքել երկիրն այն պարագայում, երբ, ըստ էության, ապրուստի հայթայթման խնդիր չունի, իսկ աղքատները, որ ունեն նման խնդիր, մնան:

Պատասխանն առավել քան ակնհատ է՝ պատճառը հոգեբանական է. երկրում վստահության մթնոլորտ չկա, ապագայի հանդեպ հավատ չկա, մարդիկ չգիտեն՝ վաղն իրենց հետ ինչ է լինելու, չունեն որևիցե տեսակ երաշխիք: Իսկ մնալ Հայաստանում այս պայմաններում այն պարագայում, երբ դրսում շատերին այդ երաշխիքները տրվում են, իմաստ չունի ուղղակի: Արդյունքում՝ Հայաստանում մնում են ծայրահեղ աղքատներն ու ծայրահեղ հարուստներն, ու երկիրը վերածվում է լատինաամերիկյան տիպի փոքրիկ մի պետության, ուր կողք-կողքի կարելի է տեսնել չքավորությունն ու հարստությունը, սովն ու շվայտությունը. Հայաստանը բոլորիս աչքի առաջ հյուծվում է, գոլորշիանում:

Թե ինչպես կարելի է այս ամենի դեմն առնել, իհարկե, խոսել կարելի է երկար, կարելի է ժամերով թվարկել այն հաջորդական քայլերը, որոնք կարող են երկիրը դուրս բերել այս ծանր վիճակից: Բայց հարցն այստեղ այն է, որ այդ քայլերն անող չկա, անգամ անել փորձող չկա, ու ամեն բան ինքնահոսի է թողնված: Արդյունքում, երկու տասնամյակ հետո՝ 1 միլիոնանոց երկիր ենք լինելու:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված