Հրապարակվել է Սանկտ Պետերբուրգի ահաբեկչական ակտի կազմակերպիչներից մեկի ձերբակալության տեսագրությունը (տեսանյութ)
Հասարակություն
Մերձմոսկովյան Օդինցովյան շրջանում ձերբակալվել է Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունի կազմակերպիչներից մեկը` Աբրոր Ազիմովը, ով ծագումով Կենտրոնական Ասիայից է:
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության տվյալների համաձայն` Ազիմովն իրականացրել է մահապարտ ահաբեկիչ Ակբարժոն Ջալիլովի նախապատրաստումը:
Հիշեցնենք, որ ապրիլի երեքին Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Զոհվել է 14 մարդ: Հաղորդվում է 50-ից ավելի վիրավորի մասին: Պայթուցիկ սարքերի հզորությունը տրոտիլային համարժեքով մոտ 200-300 գրամ է եղել։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը