«Ժողովուրդ». Առանց երրորդ ուժի
Հայկական Մամուլ
«Ժողովուրդը» գրում է.
«Հայաստանն ու Ադրբեջանը չպետք է թույլ տան, որ երրորդ ուժը միջամտի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը: Երեկ երեկոյան նման հայտարարություն է արել Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը Բաքվում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը: «Հուսով եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման հարցում վճռական կլինեն, եւ երրորդ ուժը միջամտություն ու ճգնաժամի խորացում թույլ չի տա», - ասել է Դեհղանը:
Իրանի պաշտպանության նախարարի կողմից արված այս հայտարարությունը բավականին ուշագրավ է հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում: Թերեւս, կարելի է տարբեր ենթադրություններ անել, թե որ երկրին կամ երկրներին նկատի ունի իրանցի բարձրաստիճան պաշտոնյան՝ երրորդ ուժ ասելով՝ ԱՄՆ-ի՞ն, Ռուսաստանի՞ն, Ֆրանսիայի՞ն, թե՞ Թուրքիային: Իսկ գուցե բոլորին միասի՞ն: Բայց այդ դեպքում Իրանը եւս համարվում է երրորդ ուժ, որի նկրտումները՝ առավել ակտիվ դերակատարություն ստանձնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, մշտապես եղել են եւ ասօր էլ չեն նվազել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը