Արարատ Խանդոյանին վիրահատում են
Բլոգոսֆերա
Խորենացի փողոցում ՊՊԾ գնդի գրավման օրերին մասսայական անկարգության գործով մեղադրյալ Արարատ Խանդոյանն այսօր տեղափոխվել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն՝ աչքը վիրահատելու համար: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա պաշտպան Արա Ղարագյոզյանը:
«Այս պահին Արարատ Խանդոյանին տեղափոխեցին Մալայան ակնաբուժական կենտրոն վիրահատության: Հիշեցնեմ, որ Արարատ Խանդոյանը աչքի վնասվածքը ստացել է անցյալ տարվա հուլիսի 20-ին, հայտնի դեպքերի ժամանակ, հատուկ միջոցի կիրառման հետևանքով: Եվ վիրահատությունը կատարվում է դեպքից 8 ամիս անց»,- գրել է նա:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ