Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, եթե մեկ ամիս հրաժարվեք շաքարից 10 տարօրինակ օրենք աշխարհի տարբեր երկրներում, որոնց գոյությանը դժվար է հավատալ 7 նշան, որ ձեր օրգանիզմը վիտամին D-ի պակաս ունի 10 զարմանալի փաստ մարդու ուղեղի մասին, որոնք շատերը չգիտեն Մուրացան փողոցից 15-ամյա տղա է տեղափոխվել հիվանդանոց. նոր մանրամասներ զինված միջադեպից Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, եթե մեկ շաբաթ չուտեք հաց Ինչ կլինի, եթե Երկիրը մեկ օր կանգ առնի Հայաստանի մոռացված պատմական վայրերը, որոնք արժե բացահայտել Կոնստանտին Զատուլինը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով Նիկոլիզմի բուն էությունը ազատությանը հակոտնյա լինելն է. Ռուբեն Մելիքյան Զելենսկին քննարկում է բանակի գլխավոր հրամանատար Սիրսկիին պաշտոնից հեռացնելու հարցը Մուրացանի փողոցում միջադեպ է եղել․ դի է հայտնաբերվել․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում 

«Մենք մեղավոր ենք...». Նազենի Հովհաննիսյանի հուզումնաշատ գրառումը (լուսանկար)

Բլոգոսֆերա

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մենք մեղավոր ենք։ Մենք ենք մեղավոր մեր թուլության համար ու անկառույց երկրի։ Այսօր էլ ամբողջ ուժով կառուցում ենք ԱՄՆ-ն, Գլենդելը վերածել ենք ամենաթանկ քաղաքներից մեկի, որն աստիճանաբար լքում են հայերը՝ համապատասխան ֆինանսներ չունենալով։ Ռուսաստանի տարբեր ծրագրերով քաղաքացիություն ենք ստանում, որ գնանք ու շենացնենք Վորոնեժներն ու Իժևսկները։ Նորից ու նորից շենացնում ենք Թիֆլիսը, մի օր էլի այդ էլ կլքենք, բայց արած գործը կմնա ՎՐԱՑԱԿԱՆ, որովհետև վրացին հիանալի է պահպանում իր ունեցվածքը։ Մեղավոր ենք, որ Երուսաղեմից վերադառնալիս, երբ սահմանապահ երիտասարդ աղջիկն ինձ մի ժամ հարցաքննում էր, թե ինչու եմ եղել Բեյրությում, և երբ ի պատասխան լսեց, որ Հայոց ցեղասպանության պատճառով մեծ համայնք ունենք այնտեղ ու նկարահանումներ էինք իրականացնում, ցեղասպանություն, ինչպես ձեր հոլոքոստն է, անգամ աչքը չթարթեց, որովհետև հետաքրքիր չէ իսրայելցուն մեր պատմությունը, նա իրենն է ուսումնասիրում ու ՏԱՐԱԾՈՒՄ։ Իսկ մենք անգամ մերը չգիտենք։

Երբ փոքր ազգի բարդույթով հա Share ենք անում տարբեր գյուտերի հեղինակների, որոնք ազգությամբ Հայ են, ու գոռում ենք, որ Աշխարհը մենք ենք կառուցել, բայց մեր մի կտոր Հայաստանը չենք կարողանում ոտքի կանգնեցնել՝ սովորական ասֆալտից մինչև որակյալ բանակաշինություն, գտնելով տարբեր «մեղմացուցիչ» հանգամանքներ, մենք ու էլի մենք ենք մեղավոր։
Չեմ կարող մեղադրել Իսրայելին, որովհետև հայելապատ ճանապարհներ ունեն, հիանալի կառուցապատում, որովհետև աստիճանաբար ձեռք են բերում Հայոց Երուսաղեմի Սրբության սրբոց ժառանգությունը, ունենում են անթիվ-անհամար երեխաներ ու իրենց Պոտենցիալը պահում են ԻՐԵՆՑ Երկրի ներսում, օգտվում են Հայի գենից, բայց չեն էլ ճանաչում Հայոց ցեղասպանության փաստը։

Չեմ մեղադրում Ռուսաստանին, որը միշտ, ՀԱՎԵՐԺ երկակի քաղաքականություն է վարել ու վարում՝ ձիգ պահելով իր «վասսալի» սանձը, երբ պետք է, ուղարկում Պատերազմի, իսկ երբ ոչ, մատնում սովի, որովհետև մենք ենք մեղավոր։
Չեմ մեղադրում ԱՄՆ-ին, որ մշտապես պահպանում է դիվանագիտական նեյտարլիտետը, որպեսզի ամերիկյան դիվանագետներին հանկարծ չխառնեն մեր «խառը» գործերի մեջ, որովհետև Թուրքիան ուժեղ է, իսկ Ամերիկան՝ գերտերություն, որտեղ հայությունն ավելի շատ է, քան Հայաստանում։ Մենք ենք մեղավոր։

Բյուզանդիայի, հայերի, հույների և այլ ազգերի ունեցվածքով, գողացած մշակույթով կամ արյամբ ուժեղացած Թուրքիան փողով, ուժով, արտաքին կապերով, ֆիլմերով կամ կաշառքով պարտադրում է իր «պատմություն»-ն ու «ճշմարտությունը»։
Ճշմարտություն պարտադրում են ՄԻԱՅՆ ուժով։

Մենք մեղավոր ենք մեր դյուրահավատության մեջ, որ էդպես էլ չհասկացանք անցյալի սխալները։
Ցեղասպանված հայերի ունեցվածքով Թուրքիան վերականգնեց իր տնտեսությունն ամբողջապես, անհատ հայերի ունեցած հարստությամբ համաշխարհային պատերազմի տարիներին բոլորի անկման փոխարեն վերելք ունեցավ տարեցտարի, մեր արյան ու ինչքի հաշվին, երբ Հայերը կարող էին հզոր պետություն ստեղծել ու կանխել Մի ամբողջ ազգի մշակութային ու ֆիզիկակական ցեղասպանությունը։

Փառասիրությունն ամենամեծ ծուղակն է մեր կյանքի։

Միամիտ Դյուրահավատությունը, երբ օտարը ժպտում է մեզ, ու խաբում՝ տանելով մեր երեխային, ընդամենը փայլուն խաղալիք ցույց տալով։

Օտարամոլությունն է մեզ կազմալուծում, քանզի երկրի ներսում եղողին չենք էլ տեսնում, էլ ուր մնաց գնահատենք։ Գնաց դուրս, կդառնա Կուռք։

Հավատքի համար նահատակված մեր Սրբերին մենք, մեր հավատքին դավաճանելով, նորից նահատակում ենք։
Ավելի վատ, քան թուրքերը, քանդում ենք մեր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին մեր անհավատությամբ, հոգևոր դասի պառակտվածությամբ ու մեր ազգային ԱՆՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ։
Միաբանության համար խոնարհություն է պետք, իսկ մենք՝ Հայերս, մեծամիտ ու ըմբոստ մեր երկրում, ստրկամիտ ու խեղճացած օտարի հողում...
Մենք ենք մեղավոր
ես
դու
Մենք
Աշխարհին ՀԻՇԵՑՆԵԼՈՒ համար նախ մե՛նք պետք է հիշենք, մեր անթիվ-անհամար, ԿՐԿՆՎՈՂ ՍԽԱԼՆԵՐԸ հիշենք, ուրիշին՝ օտարին նվիրվելու անմտությունը հիշենք, հինգ հոգով իրար հա «միս ուտելու» փաստը հիշենք ու նոր պահանջենք՝ Մեզնից։
Հ.Գ. Աշխարհի հզորագույն քաղաքակրթություններ ու ազգեր վերացել են, իսկ ՄԵՆՔ ԴԵՌ ԿԱՆՔ. վերևում Աստված կա, իր օրհնությամբ կանք։

Ես ուղղակի ուզում եմ, որ հզորանանք ու արժանապատվորեն ապրենք։
Ապրենք մեր Երկրում։ Այդքանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, եթե մեկ ամիս հրաժարվեք շաքարից10 տարօրինակ օրենք աշխարհի տարբեր երկրներում, որոնց գոյությանը դժվար է հավատալ7 նշան, որ ձեր օրգանիզմը վիտամին D-ի պակաս ունի10 զարմանալի փաստ մարդու ուղեղի մասին, որոնք շատերը չգիտենՄուրացան փողոցից 15-ամյա տղա է տեղափոխվել հիվանդանոց. նոր մանրամասներ զինված միջադեպիցԻ՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, եթե մեկ շաբաթ չուտեք հացԻնչ կլինի, եթե Երկիրը մեկ օր կանգ առնի Հայաստանի մոռացված պատմական վայրերը, որոնք արժե բացահայտելԿոնստանտին Զատուլինը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանովՆիկոլիզմի բուն էությունը ազատությանը հակոտնյա լինելն է. Ռուբեն ՄելիքյանԶելենսկին քննարկում է բանակի գլխավոր հրամանատար Սիրսկիին պաշտոնից հեռացնելու հարցըՄուրացանի փողոցում միջադեպ է եղել․ դի է հայտնաբերվել․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնումՄեր ֆուտբոլը հեռանկար չունի. Սուրեն Բաղդասարյանը՝ Փաշինյանի հայտարարության և ԱԱ եզրափակչի մասինԻնչպե՞ս կանգնեցնել Մեսսիին ԱԱ-2026-ի եզրափակիչում․ Ինիեստան զգուշացրել է Իսպանիայի հավաքականինԿրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենաԸնկնճվելու ոչ մի բան չունենք, փառք Աստծո, ես գիտեմ Գագիկս մոտս կանգնած կանգնած է. Ռոզա ԾառուկյանՍուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակի օրը Մայր Աթոռում մատուցվեց Սուրբ ՊատարագՀարրին ու Մեգանը մտածում են Բրիտանիա վերադառնալու մասին․ թագավորական ընտանիքի հետ հաշտության հնարավորություն կաՆյու Յորքի քաղաքապետ․ քննարկում ենք Նեթանյահուի ձերբակալության հնարավորությունըԱրմավիրում 36-ամյա վարորդը բախվել է գազատար խողովակներին, վրաերթի ենթարկել 11-ամյա հետիոտնի«Բարսելոնան» ընտրություն է կատարում ԱԱ-2026-ի եզրափակչի երկու մասնակցի միջև Երևանի տապալված կառավարումն ու Կիևյան կամրջի «պուպուշ» նկարները․ Արթուր Չախոյան (տեսանյութ)5 մլն դրամի դիմաց օգնել են սպանություն գործել․ 2 ոստիկաններ կալանավորվել ենՄոջթաբա Խամենեի առաջին միջազգային շփումը հնարավոր է լինել Վլադիմիր Պուտինի հետՀայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա. Գևորգ ՊապոյանՌուսական զինուժն առաջ է շարժվում հատուկ ռազմական գործողության գոտու բոլոր ուղղություններով. Գլխավոր շտաբՊայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտԶիդանը գլխավորելու է Ֆրանսիայի հավաքականը․ հայտնի է աշխատանքի մեկնարկի օրըԱրվում է ամեն ինչ, որպեսզի գերիները երկար մնան Բաքվում․ էդ մարդիկ գիտեն՝ ինչու հանձնվեց ԱրցախըԻրանի հարավում 30 գյուղ մնացել է առանց խմելու ջրի՝ ԱՄՆ-ի հարվածներից հետոՆորվեգիայում խոշոր հրդեհը ոչնչացրել է ավելի քան 100 տուն«Պատասխանը չի ուշանա»․ Մոսկվան արձագանքել է «Wildberries»-ի պահեստների հարվածներին«Ուզում էի հեռանալ սպորտից»․ Ադելիա Պետրոսյանը՝ կարիերայի դժվարությունների մասինԾովասարում բախվել են համագյուղացիների վարած «Opel Astra»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներՖԻՖԱ-ն վերջնական որոշում է կայացրել․ եզրափակիչը չի հետաձգվիԿոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսիցԵրեխայի հեղինակած «Մենք ենք մեր սարերը» նկարը պոկելն ու կատարվածին քաղաքական ենթատեքստեր հաղորդելը հոգեբանական ճնշում է. հայտարարություն«Պատրաստ ենք աջակցել թե՛ Երևանին, թե՛ Բաքվին»․ Լավրովի նոր հայտարարությունըԱդրբեջանը համատեղ զորավարժություններ է պատրաստում Թուրքիայի, Իրանի և այլ երկրների հետ«Ռուսաֆոբիայի դեմ իմ դիրքորոշումն եմ ցույց տվել»․ Զախարովան՝ սկանդալային ձեռքսեղման մասինWildberries-ը խոստացել է աջակցել հրդեհից վնասներ կրած վաճառողներինԿոտայքում աղիքային վարակի ախտանշաններով շտապօգնության կանչերի թիվը հասել է 18-իԱլեքս Սահակյանը դարձել է «Irakli Lolua Cup» կայծակնային շախմատի մրցաշարի միանձնյա հաղթողՀայաստանում բալի տեսակավորման նոր համակարգը կապահովի արտահանման համար ավելի բարձր որակՖրանսիայի դեսպանությունը հաստատել է, որ Ազգային տոնի ընդունելությանը հյուրերի մի մասը սննդային թունավորում է ստացելՌԴ-ում բժիշկները «Wildberries»-ի պահեստում տուժածների մարմիններից գնդիկներ են դուրս բերումՄի լուսանկար, որը դարձավ պատմություն․ Մեսսին ու Յամալը՝ մանկությունից մինչև աշխարհի գլխավոր բեմԹեհրանը խզեց պայմանավորվածությունը Վաշինգտոնի հետ․ Իրանը դադարեցրել է հուշագրի կատարումըԿադիրովը կոչ է արել հարվածներ հասցնել Կիևին զենք մատակարարող ՆԱՏՕ-ի երկրներինՏուժածներ, հրդեհ և փրկարարական աշխատանքներ․ Wildberries-ի պահեստների շուրջ նոր մանրամասներ
Ամենադիտված