Կարգապահական տույժ է ստացել ոստիկանության 228 ծառայող, որից 48-ը՝ ճանապարհային ոստիկան
Բլոգոսֆերա
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ ոստիկանությունում իրականացված ծառայողական քննությունների արդյունքում, ընդհանուր առմամբ, կարգապահական տույժ է ստացել ոստիկանության 228 ծառայող, որից 48-ը՝ ճանապարհային ոստիկան։ Համեմատության համար նշեմ, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում տույժ ստացած ճանապարհային ոստիկանները 9 էին։
Հիմնականում ճանապարհային ոստիկանները խախտել են անհատական տեսախցիկների կիրառման կարգը։
Հիշեցնեմ, որ տեսախցիկներ ճանապարհային ոստիկանները սկսել են կրել 2016 թվականի սեպտեմբերից։
Ոստիկանության ղեկավարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել հասարակությանը ծառայություններ մատուցող ստորաբաժանումների, մասնավորապես՝ ճանապարհային ոստիկանության աշխատանքի կատարելագործման խնդիրը: Ճանապարհային ոստիկանության պրոֆեսիոնալիզմի հետագա բարձրացման, տեխնիկական հագեցման և այս ծառայության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի առավելագույն նվազեցման ուղղությամբ հետևողական աշխատանքը շարունակվում է:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը