Խնդիրը կոնկրետ նպատակների համար պայքարն է. Մոուրինյուն՝ «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ կայանալիք խաղի մասին
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անդրադարձել է այսօր կայանալիք մանչեսթերյան դերբիին:
«Մրցաշրջանը «Սիթի»-ից բարձր հորիզոնականում ավարտելը ոչինչ չի նշանակում: Եթե մենք ելույթներն ավարտենք 5-րդ կամ 6-րդ տեղում և ավելի բարձր տեղ գրավենք, քան «Սիթի»-ն` դա ոչինչ չի նշանակում: Եթե նրանք ելույթները ավարտեն երրորդ տեղում, իսկ մենք` չորրորդում, դա կնշանակի, որ նրանք բարձր են մեզանից և դա շատ բան է նշանակում:
Այստեղ խնդիրը Գվարդիոլան ու «Սիթի»-ն չեն, խնդիրը կոնկրետ նպատակների համար պայքարն է: Մենք կփորձենք Չեմպիոնների լիգայի մակարդակի ֆուտբոլ խաղալ: Երկու դուռ, նախկինի պես, մեր առջև բաց է»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի և «Մանչեսթեր Սիթի»-ի միջև հանդիպումը կմեկնարկի 23:00-ին:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը