«Ժողովուրդ». Փարպի գյուղում ընտրությունների արդյունքներն անվավեր են ճանաչվել. ինչ կապ ունի Բազմասեր Առաքելյանը
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Արագածոտնի մարզի Փարպի գյուղի 17/21 ընտրական տեղամասում գրանցված ընտրողների ուղղորդումների եւ այլ խախտումների մասով ոչ միայն քրեական գործ է հարուցվել, այլեւ ընտրությունների արդյունքներն են անվավեր ճանաչվել: Ըստ շրջանառվող լուրերի՝ ուղղորդողները եղել են նախկինում ԲՀԿ-ական, իսկ այս ընտրություններում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Բազմասեր Առաքելյանի կողմնակիցները: Մինչդեռ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Առաքելյանը շտապեց հերքել ուղղորդման փաստը. «Դա իմ գյուղն ա, ես միշտ էլ շատ ձայներ եմ հավաքել»:
Նկատենք, որ այս ընտրություններում ԲՀԿ-ն լքած եւ ՀՀԿ ռեյտինգային ցուցակներով առաջադրված պատգամավորները պարտվեցին, մանդատ չստացան: Առաքելյանն այս կապակցությամբ հայտարարեց, թե ինքը շատ հարգում է ե՛ւ ԲՀԿ-ին, ե՛ւ ՀՀԿ-ին' զայրանալով, թե. «Այլ հարց չտաք»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը