«Հրազդան» ՔԿ հիմնարկի դատապարտյալին այցելած ատամնաբույժի մոտից հայտնաբերվել է փոշենման զանգված
Հասարակություն
ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն ապրիլի 26-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Գ. Մ.-ին այցելած ատամնաբույժ Վ. Ն.-ի տաբատի գոտկատեղից հայտնաբերել են թղթի մեջ փաթեթավորված 3,4 գրամ ընդհանուր քաշով կասկածելի սպիտակ փոշենման զանգված և 26 հատ առանց գործարանային մակնշման դեղին դեղապատիճներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ