Վետերանների աշխարհի առաջնություն. Հայաստանի շախմատիստները երրորդ անընդմեջ հաղթանակը
Սպորտ
Հունաստանում ընթացող շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունում տեղի ունեցավ 3-րդ տուրը, որում Հայաստանի մրցակիցը առաջնությունում ամենաբարձր գործակից ունեցող Անգլիայի առաջին հավաքականն էր:
Հայաստանի վետերան շախմատիստները գործեցին շատ վստահ և 3-1 հաշվով առավելության հասան մրցակցի նկատմամբ:
Առաջին խաղատախտակի վրա Ռաֆայել Վահանյանը ուժի դիրքերից հաշտություն պարտադրեց Նայջել Շորտին, 2-րդ խաղատախտակի վրա Ջոն Նանի նկատմամբ հիանալի հաղթանակ գրանցեց Արտաշես Մինասյանը, 3-րդ խաղատախտակի վրա հանդես եկող Կարեն Մովսիսյանն իր պարտիան ավարտեց ոչ-ոքի արդյունքով, իսկ Սերգեյ Գալդունցն ուժեղ գտնվեց Կիտ Արկելից և հաղթական վերջակետ դրեց մրցախաղում:
3-րդ տուրից հետո 2 հավաքական՝ Հայաստանը և Ռուսաստանը, վաստակել են 6-ական թիմային միավոր և գլխավորում են աղյուսակը:
4-րդ տուրում մեր մրցակիցն է լինելու Ռուսաստանի ընտրանին:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը