Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են Ով է ուղեկցելու Փաշինյանին Ստեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից Ո՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկել Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ Սկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար 

Որոշումը կայացվել է...

Վերլուծական

Խորհրդարանի ընտրության ապրիլի 2-ի քվեարկությունից հետո դիտարկումների, գնահատականների, մեկնաբանությունների մեջ զգալի տեղ ունի այն, որ Հայաստանում տեղի չունեցան հետընտրական զարգացումներ, առավել եւս՝ հետընտրական ցնցումային գործընթացներ: Ընդ որում, այդ հանգամանքը շատ դեպքերում դիտվում է իբրեւ աննախադեպ:

Հայաստանում հետընտրական ցնցում՝ գուցե, այդուհանդերձ, եղավ՝ սպեկուլյատիվ սպասումներից ձերբազատվելու իմաստով: Պարզապես հետընտրական սպեկուլյացիաների հետեւանքով խորացած անտարբերությունը ունակ չէ զգալ իրապես ցնցող քաղաքական շարժերը: Մենք ունենք իսկապես բացառիկ մի հետընտրական շրջան: Մյուս կողմից, այս հանգամանքը պայմանավորված է թերևս ոչ այնքան ընտրության՝ այսպես ասած՝ բնույթով և որակով, որքան մեկ այլ՝ ոչ ընտրական հանգամանքով: Խոսքը 2018 թվականի ապրիլի մասին է, երբ ավարտվելու է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը և նա թողնելու է նախագահի պաշտոնը:

Արդյո՞ք գործող նախագահը հավակնում է 2018-ին կրկին ստանձնել երկրի կառավարման ղեկը, սակայն այս անգամ վարչապետի պաշտոնում: Սա այսօր մեր հանրությանը հուզող գլխավոր հարցերից մեկն է: Անորոշությունը ցրելու քայլեր՝ նախագահականից մենք չենք նկատում, ավելին՝ լուրջ սպասողական վիճակ է հենց իշխող հանրապետականի ներսում, դեռևս պարզ չէ խորհրդարանի անվանական մեծամասնությունը, պարզ չէ՝ ովքեր են վերցնելու մանդատը: Այս իրավիճակն, անշուշտ, հավելյալ լարվածություն է առաջացնում: Վերջերս տեղի ունեցավ մի իրադարձություն, որը խորքային ուսումնասիրության դեպքում կարող է լույս սփռել մեր երկրի գլխավոր գործող անձանց հետագա քաղաքական ճակատագրերի վրա:

Խոսքը «Ազգ-բանակ» համաժողովի ընթացքում նախագահ Սարգսյանի հնչեցրած ելույթի մասին է: Այն լի էր խոհափիլիսոփայական մտքերով, գեղարվեստական համեմատություններով, սակայն այդ ելույթը որևէ կերպ ծրագրային չես անվանի, այն հնարավոր չէ դիտարկել իբրև քաղաքական հավակնություններ ունեցող գործչի ելույթ: Ի տարբերություն նախագահի, պաշտպանության նախարարի ելույթն աչքի էր ընկնում իր ծրագրայնությամբ, կոնկրետ առաջարկներով: Այնպիսի տպավորություն է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի դրայվը փոխանցվել է Վիգեն Սարգսյանին: Իսկ գուցե նրան պարզապես փոխանցվել է գործող նախագահի ֆավորիտությո՞ւնը:

Ակնհայտ է, որ եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը հրաժարվի վարչապետի պաշտոնից, կամ ինչ-ինչ պատճառներով չկարողանա այն զբաղեցնել, ապա այս խաղում նրա ֆավորիտը լինելու է հենց Վիգեն Սարգսյանը, ով երկար տարիներ եղել է նախագահի թիմի հավատարիմ ներկայացուցիչներից մեկը և շարունակում է մնալ այդպիսին: Վիգեն Սարգսյան վարչապետը գործող նախագահին ներքին և արտաքին քաղաքականության մեջ մանևրելու ավելի մեծ հնարավորություններ կընձեռի՝ եթե, իհարկե, Սերժ Սարգսյանը դե ֆակտո մնա ակտիվ քաղաքականության մեջ՝ նախագահի պաշտոնում: Կարեն Կարապետյանի կառավարման ամիսները ցույց տվեցին, որ վերջինս հակասական և դժվար կառավարելի ֆիգուր է նույնիսկ Սերժ Սարգսյանի համար:

Դրանով է պայմանավորված այն խուլ դժգոհությունը Կարեն Կարապետյանի գործելաոճի հանդեպ, որն առկա է հանրապետականի կուլիսներում: Մինչ Վիգեն Սարգսյանը զբաղված է «Ազգ- բանակ» հայեցակարգի միջոցով իր համար շահավետ դիրքեր նվաճելով, վարչապետի գերխնդիրն առկա դիրքերը պահպանելն է: Այս հարցում Կարապետյանի միակ հենարանը կարող է լինել բիզնես էլիտան, այլ կերպ ասած՝ ներդրողների ակումբը, որը վարչապետի նոու-հաուն էր: Այս հեռակա մրցակցության և պայքարի արդյունքում, 2018-ին ընադառաջ՝ երկրի քաղաքական դաշտում հստակ որվագծվում են երկու՝ տնտեսական և քաղաքական բևեռները, որոնք ամեն կերպ փորձում են միմյանց հակադրվել և հակակշռել: Կախված նրանից, թե այս երկու բևեռներից որ մեկը՝ Սերժ Սարգսյան-Վիգեն Սարգսյան քաղաքակա՞ն, թե՞ Կարեն Կարապետյան-Սամվել Կարապետյան տնտեսական բլոկը ի վերջո կհաջողի, կհանգուցալուծվի երկրի ապագա վարչապետի հարցը:

 

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի ենՈվ է ուղեկցելու ՓաշինյանինՍտեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասին
Ամենադիտված