Վահան Բիչախչյանը չի տեղափոխվի Թուրքիա. «Շիրակ»-ի հայտարարությունը
Սպորտ
Գյումրիի «Շիրակ»-ն անդրադարձել է այն տեղեկությանը, համաձայն որի՝ թուրքական «Գալաթասարայ»-ը հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով և հայտարարություն է տարածել.
«Տեղեկություններ են տարածվել, որ Թուրքական «Գալաթասարայը» հետաքրքված է «Շիրակի» 17-ամյա ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանի ծառայություններով: Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ «Շիրակ» ֆուտբոլային ակումը չի ստացել ոչ մի առաջարկ թուրքական ակումբից, և նույնիսկ ստանալու դեպքում՝ և Վահան Բիչախչյանը, և ակումբի ղեկավարությունը չեն համաձայնվի, որպեսզի երիտասարդ ֆուտբոլիստը տեղափոխվի Թուրքիա»,- գրված է ակումբի հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը