6 ակումբ ՈՒԵՖԱ-ի արտոնագիր ստացավ
Սպորտ
Ապրիլի 27-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը: Նիստի ընթացքում քննության էին դրվել «Ալաշկերտ», «Շիրակ», «Փյունիկ», «Գանձասար-Կապան», «Բանանց», «Արարատ» և ակումբների արտոնագրային ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրերի համար: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի կայքը:
Այդ արտոնագրերը նրանց իրավունք են ընձեռում մասնակցելու 2017/2018թթ. ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի խաղարկությանը' համապատասխան մարզական որակավորում ստանալու դեպքում:
Նիստի ընթացքում քննության էին դրվել ակումբների ֆինանսական փաթեթները, որոնց հիման վրա Արտոնագրման բաժնի փորձագետներն անցկացրել էին համապատասխան ստուգումներ: Դրանց արդյունքները մանրամասնորեն ներկայացվեցին նիստի ընթացքում Արտոնագրման բաժնի աշխատակիցների կողմից:
Հիմնվելով դրանց վրա՝ Արտոնագրման կոմիտեն կայացրեց որոշում՝ «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրեր շնորհել թեկնածու 6 ակումբներից 5-ին՝ «Ալաշկերտ», «Փյունիկ», «Գանձասար-Կապան», «Բանանց», «Արարատ» ակումբներին:
«Շիրակ» ակումբին «ՈՒԵՖԱ»-ի արտոնագիրը շնորհվեց պայմանականորեն՝ հաշվի առնելով ակումբի կողմից ՀՖՖ ակումբների արտոնագրման 2016 թվականի խմբագրության կանոնակարգի ֆինանսական չափանիշի խախտումները: Հաշվի առնելով վերոնշյալ խախտումների առկայությունը՝ ՀՖՖ Կարգապահական կոմիտեն, ՀՖՖ Արտոնագրման բաժնի միջնորդությամբ, նաև կարգապահական տույժի է ենթարկել «Շիրակ» ակումբին:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը