Ով է ուղեկցելու Փաշինյանին Ստեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից Ո՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկել Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ Սկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում 

Ռոբերտ Աբաջյանը «վերադարձավ» հարազատ դպրոց. այն արդեն կրում է հերոսի անունը

Հասարակություն

«Ռոբերտ Աբաջյան, ներկա». Երեւանի թիվ 147 դպրոցի բակը մարդաշատ էր. ապրիլյան պատերազմի մասնակից, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հարազատները, ընկերները, դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները, ապրիլյան պատերազմի հերոսներ Ադամ Սահակյանի, Նորայր Գասպարյանի, Անդրանիկ Զոհրաբյանի, Սաշա Գալստյանի ծնողները, Ռոբերտ Աբաջյանին նույնիսկ չճանաչած մարդիկ եկել էին տեսնելու եւ լսելու, որ թիվ 147 հիմնական դպրոցն այսուհետ կրելու է պատերազմում հերոսացած Ռոբերտի անունը: Դպրոցի տնօրենը՝ Մարգարիտա Հովհաննիսյանը, հպարտությամբ փաստեց, որ հենց այդ դպրոցի շրջանավարտն է եղել Ռոբերտը:

«Անուն, որ կոչված էր մի նպատակի, որ կրկին փաստեր այն իրողությունը, որ հայրենիքի մերօրյա եւ 90-ականների պահապանների զարկերակները բաբախում են նույն ռիթմով, եւ մենք այդ ձայնին պետք է ականջ դնենք: Խաղաղության եւ սիրո համար ծնված հայ պատանին՝ Ռոբերտը, դարձավ արցախյան պատերազմը հաղթած հերոսների արժանի փոխարինողը, անպարտելիորեն ոտք դրեց անմահություն: Գիտակցված մահով հավերժի ճամփորդ դարձավ հայորդին՝ մեր Ռոբերտը, մեր տղան, մեր ոսկե արծիվը, այսօր վերադառնում է հարազատ դպրոց»,-ասաց նա:

Դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներից մեկը կարդաց իր նամակը՝ ուղղված հերոս Ռոբերտին՝ դպրոցի բոլոր աշակերտների կողմից խոստանալով, որ վառ է պահելու նրա հիշատակը, իսկ նկարի մոտ դրված ծաղիկները՝ միշտ թարմ: «Հպարտ եմ, որ երեք տարի ամեն առավոտ քեզ հետ մտել եմ դպրոց, քայլել եմ նույն միջանցքներով. սիրելի Ռոբերտ, ուղիղ մեկ տարի է՝ մենք քեզ վարդեր ենք բերում, միայն իմանաս, թե ինչպես ենք խնամում նկարիդ տակ դրված վարդերը: Այսօր դու վերադառնում ես հարազատ դպրոց, վերադառնում ես՝ անունդ գրված դպրոցի անվանատախտակին, վերադառնում ես որպես հուշաքար, որպես կանաչ եղեւնի, որպես արցունք քո ուսուցիչների աչքերին: Հանդիսավոր կերպով խոսք եմ տալիս՝ միշտ բարձր կպահենք քո անունը, անհրաժեշտության դեպքում կշարունակենք քո եւ ընկերներիդ անմահ ու հերոսական գործը: Հարգելի Ռոբերտ, մենք՝ քո անունը կրող դպրոցի աշակերտներս, կապրենք աբաջյանական ոգով, իսկ քո ոգին՝ որպես տոկուն արծիվ, հավերժ թող ճախրի հայոց լազուր երկնքում»:
Դպրոցի նոր անվանատախտակի բացումը կատարեցին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ Ռոբերտի հայրը՝ Ալեքսանդր Աբաջյանը, որից հետո ներկաները շարժվեցին դեպի նրա հիշատակը հավերժացնող խաչքարը, ծաղիկներ խոնարհեցին, ապա այցելեցին Ռոբերտ Աբաջյանի անվան ՆԶՊ դասասենյակը:

Մարիետա Սահակյանը, ով Ռոբերտի քիմիայի ուսուցչուհին է, մասնակցել է արցախյան ազատամարտին: Ուսուցչուհին հրաժարվում է խոսել Ռոբերտի մասին անցյալով, նրա համար հերոսը միշտ ողջ կլինի: «Ռոբերտի չարաճճիություններին շատ լավ եմ ծանոթ, փոքրուց իմ աչքի առաջ է եղել: Երբ սկսեցի դասավանդել, արդեն որպես աշակերտ սկսեցի ճանաչել նրան: Ռոբերտն իմ հիշողության մեջ կմնա, կա ու կլինի: Նա ճարպիկ, երկաթի պես կամք, յուրահատուկ հումորի զգացում ունեցող տղա է՝ դպրոցի աշակերտների, ուսուցիչների կողմից սիրված: Ես այս ամենը չեմ ասում, որովհետեւ նա ֆիզիկապես մեզ հետ չէ, նա միշտ մեզ հետ է, ու նրան միշտ հիշելու եմ ժպտալիս: Նույնիսկ երբ դիտողություն էինք անում, միշտ ժպտում էր: Դպրոցի անվանակոչությանն ավելի շուտ էի սպասում, ուշացավ: Նա հավասարվեց արցախյան պատերազմի հերոսներին: Նրա հայրենասիրությունը դեռ փոքրուց էր ձեւավորվել, որովհետեւ նման ընտանիքում էր մեծացել: Իմ Ռոբերտը արծաթի նման փայլուն, ոսկու նման ազնիվ է»,-եզրափակեց նա:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ով է ուղեկցելու ՓաշինյանինՍտեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներ
Ամենադիտված