Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվեն Փարպիում տղամարդուն հրազենային վնասվածք պատճառած 34-ամյա անձը ձերբակալվել է ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Արագածոտնում տան գողության փորձի ժամանակ կրակոցներ են արձակվել․ վիրավորը մահացել է հիվանդանոցում Ամերիկացի ներդրողը մտադիր է Թեղուտի պղնձի խտանյութն արտահանել ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ Bloomberg Սուրենյանց․ Փաշինյանը ժողովրդավարության պաշտպանության քողի տակ փորձում է սահմանափակել քաղաքական մրցակցությունը Հայ ըմբիշները Վրաստանում անցկացված միջազգային մրցաշարից վերադարձել են 9 մեդալով Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում Կանանց զուգարանում գաղտնի նկարահանումներ իրականացրած «Գուստավի» նախկին մենեջերի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Ռուսաստանը և ԵԱՏՄ երեք երկրներ քննարկում են Հայաստանի դեմ ԵԱՏՄ պայմանագրի կասեցման հետևանքները․ զեկույց Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները Ինչպե՞ս եք պատկերացնում Կենտրոնական բանկի դերը և վերաբերվում մեգակարգավորիչի գործառույթին. Թունյան 

«Փաստ». Ահազանգ կառավարությանը. Էլի են բալոններ պայթելու

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Պարզվում է մեքենաներում գազի բալոն տեղադրելով կարող է զբաղվել ով ասես: Եվ դրա համար նույնիսկ լիցենզիա ստանալ պետք չէ: Ընդամենը հարկավոր է այդ գործով զբաղվելու ցանկություն ունենալ, հայտարարություն տարածել ու սկսել մարդկանց լավություն անելու անվան տակ փող աշխատել: Այսինքն, ով մի քիչ մեքենայից է հասկանում, մի քիչ բալոնի «ելից», «մուտքից» ու կառուցվածքից գաղափար ունի, մի քիչ էլ լսել է, թե ինչպես պետք է այն տեղադրել, կարող է իր հարևանի, բարեկամի, ընկերոջ մեքենայի մեջ գազի բալոն տեղադրել ու համարել, որ նրան բավականին մեծ «լավություն» է արել:
Պատկերն ավելի է սաստկանում, երբ այդ ճանապարհով տեղադրված բալոնը ձեռք է բերված լինում երկրորդային շուկայում: Այս դեպքում արդեն ստացվում է, որ մեքենայում ոչ թե գազի բալոն, այլ սովորական ռումբ է տեղադրված, որն ամեն վայրկյան կարող է պայթել:

Ավտոմեքենաների վրա գազաբալոնային համակարգերի տեղադրմամբ և սպասարկմամբ զբաղվող կազմակերպություններից մեկի տնօրենը, ով չցանկացավ իր անունը նշել, «Փաստի» հետ զրույցում նույն մտահոգությունը հայտնեց , ասելով, որ Երևան–Մեղրի ավտոճանապարհի Վայքի վարչական տարածքում գործող գազալցակայանում տեղի ունեցած գազի բալոնի պայթյունի պատճառով երկար ժամանակ կորցրել է հանգիստը: Բայց նրա զայրույթի հիմնական պատճառն այն է, որ ոչ «երեկվա», ոչ «այսօրվա» դեպքերն անգամ չեն ստիպում իշխանություններին նման երևույթների դեմ պայքարելու քայլեր ձեռնարկել:

«Դա առաջին ու վերջին պայթյունը չէ: Էլի են բալոններ պայթելու, մինչև կառավարությունը միջոցներ չձեռնարկի նման երևույթները կանխելու ուղղությամբ: Հարկավոր է խիստ վերահսկողություն իրականացնել և խստորեն արգելել, որ գազալցակայաններում 200 ատմասֆեր ճնշումից ավելի չլիցքավորեն բալոնները: Աշխարհում նման բան չեք տեսնի, բայց մեզ մոտ գազի բալոնները լիցքավորում են մինչ 280 ճնշման տակ, ինչն էլ պայթյունի պատճառ է դառնում»,– ասաց կազմակերպության տնօրենը:
Ի դեպ, Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը «Փաստին» տեղեկացրեց, որ այն ո՛չ լիցենզավորման, և ո՛չ էլ ծանուցման ենթակա ծառայությունների ցանկում ներառված չէ և հետևաբար հարցը նախարարության մանդատից դուրս է:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանն էլ «Փաստին» տեղեկացրեց, որ կազմակերպությունները, ովքեր իրավունք են ստանում գազի բալոններ տեղադրել, պարտավոր են նաև տարին մեկ անգամ ստուգել տեղադրված գազի բալոնի անվտանգությունը, բայց իրականում պատկերը բոլորովին այլ է:
«Պրակտիկայում, այսպես է: Հարևանին, ով մի քիչ այդ գործից հասկանում է, հրավիրում են խորոված ուտելու ու ձեռքի հետ էլ մեքենայի մեջ բալոն տեղադրելու հարցն են լուծում: Բայց հարևանն ինչպե՞ս է տեղադրել, ճիշտ է, սխալ է, որևէ մեկը չի կարող ասել: Բայց հարևանին են դիմում, քանի որ Զավեն ձյաձյան միշտ ավելի էժան է գազի բալոնը տեղադրում, քան հայտնի կազմակերպությունները»,– ասաց Լ. Խալիկյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ օրենքով բալոնը լիցքավորելու ժամանակ գազալցակայանի աշխատակիցը պարտավոր է ստուգել, թե տվյալ բալոնը տարեկան փորձարկում անցե՞լ է, թե՝ ոչ: Եվ եթե անցած չլինի, ապա պետք է այն չլիցքավորի, բայց իրականում նման բան չկա և անկախ ամեն ինչից, բոլոր բալոնները լիցքավորվում են:
Գազաբալոնային համակարգերի տեղադրմամբ և սպասարկմամբ զբաղվող կազմակերպության տնօրենը նույնպես չհերքեց, որ նման իրավունք ինքը ունի, սակայն նշեց, որ նման տեղեկանք չի տալիս վարորդներին, քանի որ չի կարող վստահ լինել, որ անցած մեկ տարում բալոնը տեխնիկական կանոնակարգերի համապատասխան է շահագործվել:

«Նման տեղեկանք տամ, տանեն բալոնը 280 ճնշման տակ շահագործեն, հետո մի բան լինի՝ ես պատասխան տա՞մ: Առաջին հերթին պետք է պատժել բոլոր նրանց, ովքեր բարձր ճնշման տակ են լիցքավորում: Եվ իրենց թվում է, թե լավություն են անում, բայց իրականում ռումբը դնում են մեքենայի մեջ ու ճանապարհում են: Դրա համար էլ ոչ մի երաշխիք չկա, որ վաղը, մյուս օրը նման դեպքեր էլի չեն լինի: Ես նորից եմ ասում, համակարգը պետք է վերահսկվի, բայց ինչպես տեսնում եք, իշխանությունների հեչ պետքն էլ չի»,– ասաց կազմակերպության ղեկավարը:

Ի դեպ մասնագետների տեղեկացմամբ նույնիսկ ամենաչնչին գազի հոտի դեպքում հարկավոր է դիմել ու վերացնել գազի արտահոսքը: Բայց բոլորս էլ գիտենք, որ մայրաքաղաքում քիչ չեն երթուղայինները, որոնցով երթևեկելու ժամանակ, եթե մեկ–երկու կանգառ ավել գնաս, կարող ես գազի հոտից պարզապես ուշաթափվել:
Ստացվում է, որ խնդիրն ավելի խորը արմատներ ունի, բայց թե ինչու է կառավարությունն այն լռության մատնում ու չտեսնելու տալիս պարզ չէ: Պարզ է մեկ բան, որ սա կրկին խոսում է իշխանությունների կողմից ոլորտի հանդեպ ունեցած անտեղյակության կամ անտարբերության մասին: Բայց հետաքրքիրն այն է, որ այդ բարձիթողի վիճակից հոգնել են անգամ նման գործունեությամբ զբաղվող լուրջ ընկերությունները և նրանք առաջինն են ցանկանում, որ ոլորտը լուրջ վերահսկողության ենթարկվի, իսկ օրինախախտները ենթարկվեն պատասխանատվության»:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Reuters-ը բացահայտել է Հեգսեթի և Նեթանյահուի միջև գաղտնի բանակցություններըԱՄՆ-ն հետաքննում է Ուկրաինայի կապերը մեքսիկական նարկոկարտելների հետԵնոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվենՓարպիում տղամարդուն հրազենային վնասվածք պատճառած 34-ամյա անձը ձերբակալվել էԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուցԿալասը գնահատել է Սև ծովի արտահանման կասեցման հետևանքով Ուկրաինային հասցված վնասըԱրագածոտնում տան գողության փորձի ժամանակ կրակոցներ են արձակվել․ վիրավորը մահացել է հիվանդանոցումԱմերիկացի ներդրողը մտադիր է Թեղուտի պղնձի խտանյութն արտահանել ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ BloombergNYT. ԱՄՆ-ն մտադիր է համոզել Զելենսկուն համաձայնել զիջումների Դոնբասի հարցումՍուրենյանց․ Փաշինյանը ժողովրդավարության պաշտպանության քողի տակ փորձում է սահմանափակել քաղաքական մրցակցությունըՀայ ըմբիշները Վրաստանում անցկացված միջազգային մրցաշարից վերադարձել են 9 մեդալովBloomberg. Մերցը պարբերաբար փորձում է համոզել Թրամփին շարունակել աջակցել ԿիևինՎեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործումԿանանց զուգարանում գաղտնի նկարահանումներ իրականացրած «Գուստավի» նախկին մենեջերի նկատմամբ հետախուզում է հայտարարվելEFE. Ոստիկանությունը ցրել է Լիսաբոնում բնակարանային ճգնաժամի դեմ բողոքի ճամբարըՌուսաստանը և ԵԱՏՄ երեք երկրներ քննարկում են Հայաստանի դեմ ԵԱՏՄ պայմանագրի կասեցման հետևանքները․ զեկույցՈւիթքոֆը Նորվեգիա է ժամանել Ուկրաինայի հարցով բանակցությունների համարԴատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդություններըԻնչպե՞ս եք պատկերացնում Կենտրոնական բանկի դերը և վերաբերվում մեգակարգավորիչի գործառույթին. Թունյան40 վայրկյան հարցազրույցից հետո որոշում կայացրեցին սեփականազրկել մարդուն. ԱբրահամյանԱրմավիրի մարզպետը դատի է տալու Դանիել Իոաննիսյանին՝ զրպարտության մեղադրանքով«Firebird AI»-ն «ԷՍԱ»-ին ավելի քան 244 մլն դրամ է վճարել սպառած էլեկտրաէներգիայի դիմացԿոռուպցիոն ռիսկեր չե՞ք տեսնում COP17-ի շրջանակում տրամադրված 8 միլիոն դոլարի հետ կապված․ ՖարմանյանՀայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում«Քաղաքական դրդապատճառներով ակտիվների խլում է տեղի ունենում»․ Աբրահամյան«Ճանապարհային դեպարտամենտի» երկու աշխատակից պարգևատրվել է «Աշխատանքի վաստակի համար» մեդալով ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար. 60-ից ավելի բիզնես են փակել, աբսուրդ է. Հայկ ՖարմանյանՓաշինյանը կոչ է անում անձամբ դիմել իրեն. Թուրքիան ճնշումների թիրախում է, բայց չի նահանջի․ ԷրդողանԲեռլինում ակտիվիստները իրենց սոսնձել են ասֆալտին Ռայնմետալի գործարանի մոտակայքումՈվ գալիս է Հայաստան, պետք է իմանա՝ այստեղ ապրում են 150 հազար արցախցիներ, ովքեր gեղաuպանnւթյnւնից մազшպnւրծ են եղել. բողոքի ակցիաՖրանսիայի խորհրդարանը հույս ունի անկարգությունների հետաքննությունն ավարտել մինչև տարեվերջՇատերն են ասում, որ Հեղափոխություն արեցինք, էլի դաշնակներն ու հանրապետականներն են իշխանության. ՓաշինյանԱրաղչին Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը համարել է պատմության մեջ ամենասերտըՉի՛ կարող լինել խաղաղություն, եթե դրա լուծումները չեն տրվում. Նարե ԱրամյանՄեր պետությունը այնպիսի քաղաքականություն է որդեգրել, որ ոչ մի ձև Արցախի հարցը չեն բարձրացնելու. բողոքի ակցիաFT. ԵՄ երկրները դժգոհ են Ուրսուլա ֆոն դեր Լայենի գործողություններիցՖրանսիան խոստացել է շարունակել պարետային ժամի պրակտիկան որոշ քաղաքներումՌԴ վարչապետը շնորհակալություն է հայտնել Վիկտոր ՍողոմոնյանինՊեկինի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Երևանի քաղաքապետարանի տնկարանԹրամփը հայտարարել է, որ պատրաստ է Սի Ծինփինի հետ քննարկել Ուկրաինայի հարցը#ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստՀունվարի 1-ից հոկտեմբերի 12-ը Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիրՏավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելԽոշոր վթար Լոռիում․ բեռնատարի և «Honda»-ի բախման հետևանքով 4 մարդ է վիրավորվել, երեքին հիվանդանոց են տեղափոխել պարեկներըԶելենսկին խնդրել է Ռուբիոյին վերականգնել Starlink/Starshield-ին հասանելիությունըReuters․ Անկարգությունների պատճառով զորքեր կուղարկվեն Միլան Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակիցը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆ#ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ Ինչու է Փաշինյանն ազատել արարողակարգի պետին․ Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել ենAxios-ը հաղորդել է Ուիթկոֆի՝ Զելենսկու հետ հանդիպումից հետո ՌԴ այցելելու ծրագրի մասին
Ամենադիտված