Ֆելաինիի կարմիր քարտը շատ խելացի և փորձառու արգենտինացու արժանիքն է. Մոուրինյու
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինուն անդրադարձել է Անգլիայի առաջնության շրջանակներում «Մանչեսթեր Սիթի»-ի հետ դիմակայության ժամանակ Մարուան Ֆելաինիի հեռացմանը:
Հիշեցնենք, որ խաղի 84-րդ րոպեին ֆուտբոլիստը ոչ սպորտային պահվածքի համար հեռացվել էր դաշտից:
«Ֆելաինիի կարմիր քարտի դրվագի կրկնություն չեմ տեսել: Բայց խոսել եմ Մարուանի հետ: Նա կարծում է, որ մրցավարը կարմիր քարտ է ցույց տվել միայն այն պատճառով, որ դա եղել է Ֆելաինին: Այս հեռացումը մասամբ շատ խելացի և փորձառու արգենտինացի խաղացողի արժանիքն է (Սերխիո Ագուերո),- Մոուրինյուի խոսքը մեջբերում է BBC Sport-ը:
Հիշեցնենք, որ մանչեսթերյան դերբին ավարտվել է առանց գոլերի:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը