28-ամյա քաղաքացին փորձել է կախվել. վիճակը ծանր է
Արտակարգ Պատահար
Այսօր՝ ապրիլի 28-ին, ժամը 02:07-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Նորք Մարաշի 13-րդ փողոցի տներից մեկի ավտոտնակում քաղաքացին փորձել է ինքնասպան լինել:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ տներից մեկի վարձակալ՝ 28-ամյա Ա. Գ.-ն փորձել է ինքնասպան լինել՝ կախվելով բակում գտնվող ավտոտնակի ծածկի երկաթյա կառուցատարրերից:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա. Գ.-ը իջեցվել է տեղի ուժերով եւ հսպիտալացվել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը տուժածի հարազատներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ