Շախմատի վետերանները առաջին պարտությունը կրեցին աշխարհի առաջնությունում
Սպորտ
Կրետե կղզում ընթացող շախմատի վետերանների աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականը (50-ից բարձր տարիքային խումբ) 1:3 հաշվով պարտվեց Սանկտ-Պետերբուրգին: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը:
Առաջին երկու խաղատախտակների առջեւ Ռաֆայել Վահանյանը եւ Արտաշես Մինասյանը ոչ-ոքի արեցին, իսկ Կարեն Մովսիսյանն ու Սերգեյ Գալդունցը պարտվեցին: Սա հայ վետերանների առաջին պարտությունն էր մրցաշարում:
Չորս տուրից հետո Հայաստանի հավաքականը 6 միավորով (11.5 անհատական միավոր) զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը