Դե Խեան համաձայնության է եկել «Ռեալ»-ի հետ
Սպորտ
Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը համաձայնության է եկել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ Դե Խեայի հետ: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
Դե Խեան մադրիդյան թիմում հանդես գալու համար պատրաստ է աշատավարձի նվազեցման: Մանչեսթերյան թիմում դարպասապահը ստանում է տարեկան 12 մլն եվրո:
Ֆուտբոլիստը իսպանական ակումբի հետ կկնքի 5 կամ 6 տարվա պայմանագիր:
Տեղեկացվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Դե Խեային փոխարինող է փնտրում և նրա ուշադրության կենտրոնում «Մանչեսթեր Սիթի»-ի 30-ամյա դարպասապահ Ջո Հարտն է:
Նշենք, որ Դե Խեայի պայմանագիրը մանչեսթերյան թիմի հետ ավարտվում է 2019թ-ին:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը