«Մանչեսթեր Յունայթեդ»-ը մտադիր է ձեռք բերել Մորատային ու Գրիզմանին
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը մրցաշրջանի ավարտին մտադիր է ձեռք բերել միանգամից երկու հարձակվողի:
Մանկունիացիները ցանկանում են գնել Ալվարո Մորատայի («Ռեալ») և Անտուան Գրիզմանի («Ատլետիկո») տրանսֆերային իրավունքները: Այս մասին գրում է The Telegraph-ը:
Հաջորդ մրցաշրջանում մանչեսթերյան թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն թիմի հարձակման գծում մտադիր է շեշտը դնել Մորատայի, Գրիզմանի և Ռեշֆորիդի վրա, քանի որ Իբրահիմովիչը 9 ամսով շարքից դուրս է եկել, իսկ Ռունին, հնարավոր է՝ լքի թիմը:
«Ռեալ»-ը Մորատայի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 մլն ֆունտ` հույս ունենալով, որ փոխարենը կստանա Դե Խեայի տրանսֆերային իրավունքը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը